Մարիամ Օհանյան (ՄԱր Իամ) – «Խաղ անձրևի հետ»

Աշուն է… Անձրև է գալիս… Սառը, մաքուր ու ջինջ… Մեկ մաղում է. խաղում արձրևը։ Մեկ ժպտում է, մեկ էլ ծիծաղում։ Նայում ես անձրևին, և հիշում անցյալը ու տարվում հիշողություններով… Ճիշտ է միայն աշնան անձրևն է խաղալով թափվում, տխրություն ու անկատար երազանքների խոր ցավ պատճառում։ Անձրևի հետ երգեր են հյուսվում, ու բանաստեղծներ ծնվում։ Տերյանի գրիչն էր խաղում անձրևի հետ, թանաքը արցունքով թաթախելով։
Անձրև է գալիս, ու խաղում հոգուս լարերի հետ։ Չէ որ ամեն մի հրաժեշտ անձրևի տակ է կայանում ու հետքերը ցեխոտվում են հորդառատ անձրևից հետո։ Ես խաղում եմ նրա ջինջ կաթիլների հետ, որը խառնվում է իմ անսպառ արցունքներին։
Անձրևը գրում է մի տխուր սիրո պատմություն, գրում է արցունքոտ վրցնով, իր սիրո պատմությունը։ Երբ գարունը հեռացավ, աշունը եկավ նրան փոխարինելու։ Իսկ աշունը երկար լացեց, բայց չկարողացավ հետ բերել գարնանը։ Մեկը պիտի գնար, որ մյուսը` գար։ Ու աշունը այդ օրվանից լացեց ու լացեց։ Նրա արցունքները անձրև կոչվեցին ու մեկ հանդարտ սկսեց մաղել, մեկ էլ բարկությունից` արագ ու վարար։ Մեկ կատաղած ուզում է ավիրել աշխարհը, մեկ էլ հոգնած սկսում է պարելով գալ։ Խաղում է անձրևը, խաղում աշխարհի ու մարդկանց զգացմունքների հետ։ Դա կոչվում է բնության խաղ… Բայց անձրևն էլ հոգի ունի։ Մի կաթիլը մրցակցության մեջ է մտնում մյուսի հետ։ Ոմանք էլ թափվում են ձեռք-ձեռքի տված։ Չորացրած դաշտերին շունչ ու կենդանություն են պարգևում։ Հոգնած գետակներին կյանք ու աշխուժություն են տալիս։ Անձրևը զգացմունքներ է բերում մարդկանց սրտերում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ