
«Սկիզբը..»
Հայտարարվեց կարանտին, ու կյանքը սառեց ։
21-րդ դարի առաջին գարունը, երբ մարդկային միտքը սկսեց գործել , մտահոգվել, մտածել,ոչ միայն իր, այլև Բոլորի համար։
21-րդ դարի քարացած մեխանիզմը` մարդկային մտածելակերպը զարմացրեց Տիեզերքին։
Մենք մտովի սովորեցինք խոսել մեր բջիջների հետ, առաջին անգամ օրգանիզմը իրեն կարևոր զգաց։
Մենք հասկացանք, որ իսկապես, թանկ է Կյանքը, ու շատ պարզ, ու մենք էինք այն անմտորեն բարդացրել՝ ծանրացրել մեր ուսերին։
Մեկուսացման առաջին օրերին Մարդը վախ զգաց ինքն իր հետ մենակ մնալուց… նույն մարմնի մեջ… նույն սենյակում… Ինքն ու Ինքը ։
Այս օրերին բոլորը հիշեցին իրենց հին ընկերներին, ծանոթներին, թշնամիներին, ու մեկ էլ… Սերերին։
.Հին սերերը արթնացան հոգում( բայց ոչ սրտում,սիրտը քարացած է)։ Վարդագույն երազները, սիրահարության բույրերը… ու մեկ էլ .. հիշողությունը սթափվեց ։Կարանտին է։ Վիրուս է …
Ամենաչքնաղ վիրուսը Սերն է ..
Նորից է սթափվում մարդը։ Նա գիտի, որ մահն է թափառում դրսում, որ տանի հանձնվողների։
Մի գորշ անկյունում կուչ ենք եկել բոլորս, ու գաղտագողի ուսումնասիրում տանեցիներին։
Նոր ենք ծանոթանում, անկեղծ, առանց սոցիալական դիրքի ու հպարտության։ Տեխնիկան է կործանել տան ջերմությունը։
Մենք սովորում ենք ինքներս մեզանից չփախչե՛լ: Կարանտին է ։
Ու մտորում ենք, թե սա ի՞նչ տիեզերական լեգենդ է`
Կյանք, վիրուս և սեր։