Մարիամ Ջղալյան – «Երազանք»

Մարդու ապրած ժամանակահատվածը չի որոշվում իր տարիքով: Դու կարող ես ապրել 70 տարի և հասկանաս, որ իրականում ապրել ես ընդհամենը մի քանի շաբաթ կամ մի քանի օր, հիշի՛ր դու ապրում ես միայն մեկ անգամ, ապրածդ օրերը անիմաստ մի՛ վատնիր այլ վայելիր օրվա ամեն մի րոպեն, վերցրու կյանքից այն ամենն ինչ կարող ես այսօր, հակառակ դեպքում վաղը այդ հնարավորությունը չես ունենա ու դատարկաձեռն կփոշմանես անցածի համար, կփոշմանես քո չապրած օրվա համար, որը վաղը ետ չի գալու ու քեզ կմնան միայն հիշողությունները այն օրերի, երբ իսկապես ապրել ես…

***

Երազանք…
Ամեն մարդ հոգու խորքում միշտ էլ երազում է, շատերը միայն երազում են՝ ոչինչ չանելով, շատերը, արդեն իսկ, հասել են իրենց երազանքին ու նոր երազանքների են ձգտում, իսկ ոմանք էլ կոտրվել են իրենց երազանքի ճանապարհին՝ անտեր թողնելով իրենց անհույս դարձած երազանքները…
ոմանք ասում են, թե երազելը անիմաստ զբաղմունք է, քանի որ նրանք երազեցին, այո՜, երազեցին, բայց, ավա՜ղ, կոտրվեցին և էլ ուժ չգտան իրենց մեջ՝ ոտքի կանգնելու.
Հիասթափությունը դարձավ նրանց կյանքի մշտական ուղեկիցը…
Իսկ ի՛նչ ես անում, դո՛ւ, այ հե՜նց դո՛ւ, ոչինչ էլ չե՛ս անում և ի՞նչ իրավունքով ես, դո՛ւ, ասում, որ երազանքները չեն իրականանում, քա՛յլ արա, հասի՛ր երազանքիդ, թեկուզ և՝ դանդաղ քայլերով՝ մոտեցիր, բայց մի՛ վախեցիր առաջ գնալուց, այլ վախեցի՛ր, որ կարող ես կանգնել ու մնալ կանգնած, որ ժամանակը կողքովդ հոսելով կանցնի, իսկ, դո՛ւ, առաջ գնալու փոխարեն կմնաս նույն տեղում, մի՛ վախեցիր ընկնելուց, այլ վախեցի՛ր, որ ընկնելուց հետո չկոտրվե՛ս, չջախջախվե՛ս, միշտ հիշի՛ր կյանքը սիրում է պայքարողներին, ուժեղներին, չհանձնվողներին, եթե չպայքարե՛ս, եթե չփորձե՛ս, եթե առաջ չշարժվե՛ս, ուրեմն, կներե՛ս, բայց, ուղղակի, կյանքը չի՛ ների։

***

կյանքը օրագիր չի որ ուզածդ ժամանակ գրածդ էջը պոկես դեն շպրտես ու նորից գրես էն ինչը դուր չեկավ ու ինչի պատճառով պոկեցիր էջը, դրա համար պետք է ապրել այնպես, որ մաքրագրի կարիք չզգաս, որ չափսոսաս արածդ քայլերի համար ու ցանականաս փոխել անցյալում արածներդ, անցյալ վերադառնալ չես կարող ապագա գնալ նույնպես ապրիր այսօրվա օրով ու կերտիր ապագան, ապրիր այնպես, որ հետո չզղջաս, ապրիր ու վայելիր կյանքիդ ամեն մի րոպեն ամեն մի վայրկյանը քանի դեռ շնչում ես, քանի դեռ ողջ ես…

***

-ես գնում եմ քո կյանքից, կներես, որ առանց հարցնելու մտա քո կյանք ու անգիտակցաբար քեզ դարձրի իմ գերին, փորձիր մոռանալ կտեսնես, որ կստացվի…
-մոռանա՞լ, ասում են, եթե իսկապես ուզում ես ինչ որ բան մոռանալ, ապա երբեք էլ չես մոռանում, ասում են, եթե սիրում ես, ապա պայքարիր, պայքարե՞լ, ո՞ր իրավունքով պայքարել, այն իրավունքով, երբ դու լրիվ միևնույն ես նրա համար, այո՞ պայքարել, երբ քաջ գիտակցում ես, որ պարտվելու ես, երբ խենթի պես սիրում ես, երբ կարոտը արդեն հոգիդ տակն ու վրա է անում, բայց արտաքնապես ժպտում ես, որպեսզի երեսիդ վրա չդաջվի հոգուդ տանջանքի հետքերը, իսկ նա՜, նա այնքա՜ն հանգիստ է, ասես ոչինչ էլ չի եղել, ասես անծանոթ եք, ասես նրա սրտի փոխարեն քար է և նա ոչինչ չի զգում, կամ զգում է, գուցե նա էլ է տառապում, բայց ուրիշի պատճառով և նա էլ ցույց չի տալիս ու թվում է թե նա ուժեղ է, նա նայում է քեզ, բայց չի նկատում, չի նկատում, որ սիրտդ արագ է բաբախում, չի նկատում, թե ինչպես է հոգիդ տանջվում, ամեն անգամ տեսնելով նրան ու զգալ, թե ինչքան օտար ենք…
պայքարել զուտ պայքարելու համար, պայքարել սեփական զգացմունքներիդ դեմ, պայքարել փոքր հույսի նշույլով, որ կհասնես ուզածիդ, բայց ավա՜ղ չի լինելու, պայքարել, որ էլի ու էլի կոտրվես, որ էլի ու էլի հասկանաս, որ նա քոնը չէ, չէ ավելի ճիշտ չի էլ եղել ու չի էլ լինի…
հիշում ես ասում էիր, որ կգնաս, որ չես ցավեցնի, իսկ ինչի է հոգիս ցավում, իսկ ինչի հետդ չտարար այդ ցավը, գիտեմ ինքդ էլ չէիր ուզում, որ այսպես լիներ և այս պատմության մեջ երկուսս էլ անմեղ ենք, դու անգիտակցաբար մտար իմ կյանք, իսկ ես անգիտակցաբար սիրեցի քեզ…..

***

Տարիներ անց մենք նորից կհանդիպենք պատահաբար այն նույն այգում, որտեղ միշտ երկուսով էինք, իսկ հիմա ես կլինեմ` որդուս, իսկ դու` դստերդ հետ, հեռվից կզգանք իրար, կմոտենանք, կժպտանք, կբարևենք միմյանց, ես կհարցնեմ դստերդ անունը, դու կհարցնես որդուս անունը ու կքարանանք, կհիշենք, որ միասին էինք մտածում երեխաների անունները, իսկ հիմա ամեն մեկս մեր երախային կոչել ենք հենց այդ նույն անուններով, լուռ կհիշենք անցյալը, ուր մենք էինք միասին, ուր կային երազանքներ, սեր, երջանկություն, իսկ հետո, հետո մեր ճանապարհները կիսվեցին: Էլ չկա մենք կամ առանձին ես և կաս դու. Հիմա ես առանձին եմ երազում, ինքս իմ մեջ դեռ սիրում, իսկ դու չգիտեմ գուցե մոռացել ես երազելը, գուցե սերդ էլ մարել է և գուցե ամեն ինչ ջնջել ես ու անցյալից ոչինչ չես հիշում: Դու ուզեցիր, որ քոնը չլինեմ, բայց այդպես էլ ինձ բաց չթողեցիր: Ահա լուռ կանցնենք իրար կողքով և ես կխենթանամ քո օծանելիքի բույրից, որը ես այդքան սիրում էի, իսկ դու կզգաս իմ արագ շնչառությունը, որ միշտ առաջանում էր, երբ քեզ հետ էի և երկուսս էլ կհասկանանք, որ չի մարել մեր սերը ու ժամանակի ընթացքում ավելի է ուժեղացել, ուղղակի մենք ամեն կերպ փորձել ենք թաղենք այն մեր մեջ և այդպես կանցնենք կգնանք դու քո` դստեր ես էլ` որդուս հետ…

***

Ասում են, երբ մարդը հիշում է իր մանկությունը, ուրեմն նա արդեն մեծացել է…
այո՛, մենք բոլորս էլ մեծացել ենք։
Ուզում եմ վերադառնալ մանկություն, ուր չկար ոչ մի ցավ, ոչ մի դարդ, ոչ մի հոգս, որտեղ միակ հոգսն այն էր, որ մի փոքր ավել մնայինք դրսում ընկերների հետ, իսկ միակ ցավը այն էր, երբ վազելիս ընկնում ու քերծում էինք ոտքը, թևը և վազելով ու արցունքները աչքերներիս գնում էինք մայրիկների մոտ, իսկ նրանք փչում էին վերքի վրա ու մռմուռը իսկույն անցնում էր, ու մենք նորից դառնում էինք անհոգ, խաղաղ, մտածում էինք թե, երբ ենք մեծանալու չհասկանալով, որ ամենալավ տարիները մանկության տարիներն են, ուր խաղաղությունից բացի ուրիշ ոչինչ չկար, հիմա մեծացել ենք հիմա կյանքը մեզ սովորեցրել է դիմանալ բազում ցավերի, անցնել տարբեր փորձությունների միջով, հիմա մենք էլ ավելի շատ ենք ցավ զգում ու այս ցավը ավելի վատն է, ավելի խորը…
հիմա մեր սիրտն է ցավում, իսկ երբ արցունքը աչքերիս վազում ենք մայրիկի մոտ նա էլի փչում է վերքի վրա, բայց այս անգամ չի անցնում, որովհետև դա սովորական ցավ չէ, այլ հոգու, սրտի ցավն է, որը չի անցնի, գուցե և անցնի, բայց սպին կմնա ու միշտ կհիշեցնի դրա մասին…..

***

Մարդը միշտ կորցնում է այն, ինչը դողալով է պահում ձեռքերի մեջ վախենալով մի օր կորցնել այն:

***

Հաճախ մենք երջանիկ չենք, քանի որ գործում ենք մտքով, այլ ոչ թե սրտով, երբ անում ես մի բան, բայց սիրտդ դեմ է, երբ սիրտդ ուզում է ճախրել, սավառնել ու հասնել լուսին, ամպերին աստղերին, իսկ միտքդ համառորեն պայքարում է սրտիդ դեմ, երբ սիրում ես, նա խանգարում է, երբ սիրտդ ուզում է վազել, գրկել նրան միտքդ ուղղակի քեզ հետ է պահում, երբ սիրտդ ուզում է զանգես, խոսես միտքդ արգելում է, երբ վերջապես սիրտդ ուզում է ասել, որ սիրում է միտքդ ուղղակի սրտիդ կապում է պարաններով ու չի թողնում շարժվել, երբ տեսնում ես նրան ու արցունքը աչքիդ ետ ես պտտվում, որովհետև կարող է սիրտդ գոռա, ճչա, բղավի, իսկ միտքդ թույլ չի տա, քանի որ գիտի, եթե սրտով առաջնորդվես կկոտրվես, կվերածվես փոքրիկ բեկորների, որոնց այլևս հնարավոր չի լինի վերականգնել, գուցե և ստացվի, բայց երբեք չես դառնա այն, ինչ կայիր…..

***

Ծնված օրից մարդը սպասում է….երեխան սպասում է, թե երբ է մեծանալու, սպասում է, թե երբ են իր համար գնելու իր սիրելի շոկալադները, սպասում է, թե երբ են ծնողները աշխատանքից գալու և իր հետ խաղան…մարդը միշտ սպասման մեջ է…զինվորը անհամբեր սպասում է, թե երբ է գալու տուն և ամուր գրկելու մորը, մանկատան երեխան սպասում է, թե երբ է ընտանիք ունենալու, հիվանդը սպասում է, թե երբ է առողջանալու, աղջիկը սպասում է, թե երբ է սիրած էակը զանգելու, բայց չի լինելու…այդ զանգը չի լինելու և նա դողացող ձայնով այդ զանգին չի պատասխանելու…ավելի ցավոտ է, երբ գիտես` ինչ է լինելու, բայց մեկ է, դու, սպասում ես, անվերջ սպասում ես, քանի որ կա հույս՝ հույս, որը միշտ մութ տեղը լուսավորում է, հույս, որը նորից արթնացնում է սպասումը, որ կգա, որ կզանգի, որ ամեն ինչ լավ կլինի…չի լինելու, ոչինչ էլ չի լինելու, ուղղակի, դու, կապրես կյանքդ սպասումի մեջ և կգա մի օր, երբ նայես հայելու մեջ ու տեսնես կնճռոտված դեմքդ, հագիդ լինի, լոկ, ցնցոտիներ կհիշես անցած ուղիդ, կհիշես ինչ ջահել էիր, կհիշես ինչպես էր սիրտդ թրթռում, կհիշես թե, ինչպես էիր ամեն օր պատրաստվում տանից դուրս գալու համար և ցավով կհիշես, որ, դու, սպասում էիր, չգիտես էլ ում կամ ինչին, դու, ուղղակի սպասում էիր, կհասկանաս, որ ամբողջ կյանքդ անցավ սպասումով ու դու չարեցիր ինչ որ բան…..

***

մի՛ փորձիր քննադատել ինքդ քեզ, դու այն ես ինչ կաս, դու կարող ես լինել ավելի լավը քան այսօր և ավելի լավն ես քան երեկ, եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս քո մեջ, ապա ուրիշներին ցույց մի տուր դա այլ փորձիր էնպես անել, որ դու դուր գաս ինքդ քեզ և այդ դեպքում բոլորին դուր կգաս: Պետք չէ նմանվել ուրիշներին, չէ որ մարդիկ տարբեր են ու հենց դրանում էլ կայանում է յուրահատկությունը, հակառակ դեպքում դու կորցնես ինքդ քեզ և այլևս ետ դարձի ճանապարհ չի լինի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ