Մարիամ Ղազարյան – «Սերն ու գիրքը»

Դու նման էիր հնացած գրքի, որի կազմը պոկված էր, իսկ գիրը՝ անմեկնելի:Քեզ շրջանցում էին, միգուցե զանգիտում էին`Չխելամտել:Իմ պահարանում քեզնից մեկն էլ կար,փորձեցի կարդալ ըմբռնել նրան, այդ ժամ Քեզ մոտ գալ և գիրկս առնել…
Ես քննասերս, ձանձրույթ զգացի, արդեն գիտեի վերջ տալ է պետք,որ չձանձրանամ, գերադասում եմ, ինքս ինձ մեղադրել,որ հերթական անուժերից եմ, շարակալեցի:Գիրը սիրեցի էլ չէի կտրվում, կարդալ էի ուզում քեզ գուշակելու ծարավով պատվում:
Ես կարողացա և հիմա գիտեմ գիրքը ու սերը բանալի ունեն:Դժվար է հիմա հին գիրքը կարդալ, նույնքան դժվար է հին կողպեք բացել:Իրական սերը` լավ կարդալ է պետք, պինդ գիրկը առնել, տաքացնել է պետք…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ