Մարիամ Ղազարյան – «Թույնիդ եմ սովոր»

Հազար անգամ օձացել ես, ու թույնդ սիրո փոխարեն, տվել ես խմեմ։Անարգել ես, թույլ չես տվել եղանակդ ճանաչեմ։Դու մերթ՝քամի ես, մերթ՝ քամուց սվինահարված ծաղիկ։Դեղվել եմ,ու դեղնագունել,երբ թույնդ սրտիս է զարկվել։Հաճախադեպ տապալել ես,ու մի բառդ հերիք է եղել,որ ոտքի կանգնեմ։Իմ երկրորդ դեմքն ես, քեզնից պոկ գալ՝չեմ կարողանում, քեզանով տարվելն էլ՝ խելամիտ քայլ չէ։Բնական ես, սիրո հարցում՝ լավ ես խաղում։Իմ քարե սրտում՝բոց է նշմարվել,այն ինձ չի հուզում, երբ վերհիշում եմ, չար գործերը՝ քո։Գո՞հ ես հիմա, երբ գողացել ես՝խենթացած սիրստ։ Գոնե արևածագս դարձիր, թե զբաղված ես մայրամուտին սպասեմ։Քեզնից սեր չեմ ուզում՝թույնիդ եմ սովոր։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ