Գտնվելով մարդկանցից հեռու սկսում ենք մտածել նրանց մասին / Մարիամ Ղազարյան

– Ըստ Ձեզ որն է այն հիմնական պատճառը, որից բխում է մարդկային անտարբերությունը:

– Դիմացինից ավելին սպասելու մոլուցքը,այլ կերպ ասած մարդկային էգոիզմը:

– Ինչպես ես գնահատում ներկայիս վիճակը կապված համաճարակի հետ, այն սրում է անտարբերությունը, թե այնուամենայնիվ համախմբում է մարդկանց

– Ինքս սկսել եմ գնահատել շրջապատում գտնվող մարդկանց, կարևորել այն ամենը ինչին ուշադրություն չեմ դարձրել։ Գտնվելով մարդկանցից հեռու սկսում ենք մտածել նրանց մասին։

– Իսկ կարո՞ղ եք նշել, թե կոնկրետ ինչի՞ն ուշադրություն չեք դարձրել, և ի՞նչը ստիպեց Ձեզ մտափոխվել:

– Կարծում էի, որ ամեն ինչ պետք է լիներ այնպես, ինչպես կա։ Ամենօրյա զբոսանք ընկերների հետ, այդ ամենին համատեղ նույնօրինակ անիմաստ վեճեր, իսկ հետո արգելքներ, որոնք ստիպեցին գնահատել և կարոտել:

– Կարծում եք մարդիկ փոխվու՞մ են:

– Մարդիկ չեն փոխվում, այլ ձեռք բերելով կյանքի փորձ, փոխում են իրենց աշխարհայացքները։

– Ի՞նչ կոչ ունեք հասարակությանը:

– Ապրենք գնահատելով մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն։ Զերծ մնանք իմաստազուրկ վեճերից։ Անկարեկից չդառնանք շրջապատի նկատմամբ։ Սիրենք աշխարհը, չէ որ ինքներս՝ մասնիկն ենք աշխարհի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ