Մարիամ Ղազարյան – «Մամ…»

Կներես ինձ,քեզ ցավ տվող՝ անարժանիս։Աչքերս բացելուն պես,մի լույս եմ տեսել, ես քեզ եմ տեսել՝Մամ։Վշտակից չեմ եղել քո ցավերին,երբեք չեմ սփոփել։Աշխարհից խռոված, քեզ մոտ եմ վազել, նեղություն տվել։Ջերմելիս բարկացրել եմ, դեղ չեմ խմել,իսկ դու ստիպված լուսացրել ես աչքերդ բաց։
Կներե՞ս մամ հիմարիկիս…
Դպրոցից տուն մտնելուն պես բողոքել եմ,որ քաղցած եմ,բայց երբեք չեմ հարցրել.«Մամ, մի բան կուտե՞ս»։Ժամանակս բաժանել եմ հիմարների մեջ,իսկ դու համբերատար սպասել ես,որ գիրկդ առնես։
Մամ չասված խոսքերիս համար կներե՞ս ….
Մի քիչ սառնամոլ եմ, տողերումս է,որ ջերմություն կա։Մի օր կմեծանամ, անցած օրերիս, բացականերիս համար՝ կզղջամ։Քեզ մոտ կվազեմ փոքրիկի նման՝ աղերսելով կասեմ
-Կներես մամ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ