Մարիամ Ղազարյան – «Անվերնագիր»

Վազեմ քեզ մոտ՝
Ինձ գիրկդ առ,
Ես քո կողքին՝
Անէանամ ու վերանամ:
Թևեր տուր ինձ,
Թռչեմ երկինք,
Համբուրեմ քեզ՝
Ու մոռանամ,
Այդքան ծանոթ,
Ու հարազատ,
Մարդկանց դեմքեր,
Անթիվ դեպքեր,
Լի մարդկանոցով,
Նեղ փողոցներ:
Նույնիսկ ԵՍս կմոռանամ,
Թե քո տված,
Թևով ճախրեմ,
Վերադառնամ`
դիպչեմ շուրթիդ՝
Անէանամ ու վերանամ:
Ինձ ուժ ես դու՝
Իմ սերն ես դու,
Օրերիս մեջ՝
Միակն ես դու,
Մի թող մնամ`
Ես առանց քեզ,
Ձուկը ջրում ՝
Ապրում է տես։
Դու իմ ջուրն ես,
Իսկ ես ձկնիկ,
Ում պետք ես,
Ում օդն ես դու,
Ինձ թև տվող,
Մեծ ուժն ես դու:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ