Մարիամ Աբրահամյան – «Ընկած հանճարը»

Հստակ կարող եմ ասել՝ մտքերս ինձ մի օր գրողի ծոցն են հասցնելու…
Վերջերս մի դեպք եղավ,որը, երևի, մոռացվողներից չէ..
Մտամոլոր, խելակորույս քայլում էինք, երբ ոտքիս տակ պառկած քարը չնկատելով՝ բերանքսիվայր փռվեցի գետնին։
Դե բնականաբար մի լավ հռհռացինք, հետո հազիվ ընկերոջս խելքը կտրեց ինձ բարձրացնել։ Ես չբարձրացա ու գոռացի.
– Թոոոո՜ղ, միտքս կիսատ կմնա։
Զարմացան բնականաբար, մտածեցին ցնդել եմ։ Մոտ 3 րոպե գետնին պառկած մնալուց հետո՝ հազիվ վեր կացա։ Ինքնագոհ կանգնեցի ու հպարտ ասացի.
– Վե՜րջ, պատրաստ է։
Էլի զարմացան, էլի մտածեցին, որ խելքս ընկնելուցս թռել է։ Ընկերներիցս մեկը հարցական հայացքով ու փոքր-ինչ վախվորած նայեց վրաս ու հարցրեց, թե ի՞նչը վերջ։
– Բանաստեղծությունս վերջ, բանաստեղծությո՜ւնս…
Դեպքից երկու օր առաջ մի բանաստեղծություն էի գրել, որը, սակայն, ավարտել չէի կարողացել, կիսատ էի թողել։ Մի քանի տող էր պակասում, որ համեմեի, բանաստեղծությունս համ ու հոտը տալու համար։
Երբեմն ընկնելու նույն պահին բարձրանալ պետք չէ, քանի որ լավագույն մտքերն ու լուծումները գալիս են, երբ ցածրում ես, և միտքս բացարձակ փոխաբերություն չունի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ