Մարիա Հովհաննիսյան – «Խենթ հույզեր»

Տագնապ են ապրում հույզերը իմ խենթ,
Ու ալիքվում են անցած հուշերից,
Կայծակի նման շանթում են մերթ-մերթ
Մերթ էլ թաքնվում՝սեփական կայծից:

Հիշեցնում են ինձ ծխացող վիշտս,
Մարգարտյա ցողով հաճախ անձրևում,
Մտնում են սրտիս անհուն խորքերը,
Եվ անտեղ մի մե՜ծ խարույկ են վառում…

Տե՜ր իմ,օգնիր չտրվեմ դրանց,
Հոգիս չսպառեմ ես այդ հուշերից,
Թէ չէ կգժվեմ կարոտից անանց,
Ազատիր դու ինձ այս տառապանքից…

Այնժամ մի նուրբ ձայն հոգուս անկանջին,
Մեղմ գորովքով հուշում է հանգիստ.
-Երբե՛ք չ՛տրվես հուշերիդ կանչին,
Քանզի քեզ հետ եմ ես՝հիմա՛ և ընդմիշտ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ