
Երկու իդիալական մարդ սիրում էին իրար:Իսկ ես իրենցից էի սովորում սիրել….
Ժամանակն անցնում էր, նրանց սերը էլ ավելի ամրապնդելով,
Ամեն անգամ նրանց տեսնելով՝ ինչ-որ զգացում էր պատում հոգումս։Նրանք այնքա՜ն երջանիկ էին, այնքա՜ն կատարյալ , որ ամենագեղեցիկ ֆիլմում անգամ նման սեր չէի տեսել,
Ու ես….այո՛, երևի նախանձում էի, չէ հաստատ նախանձում էի նրանց սիրուն ….
Մտածում՝ թե ինչո՞ւ նույնն էլ ես չեմ կարող ունենալ…
Ու մի օր այդ իդիալական սերը սկսեց քանդվել կծիկի պես …
Այն, ինչին նախանձում էի անհետանում էր անձրևի կաթիլի պես, երբ դուրս էր գալիս արևը…
Կծիկը քանդվեց ,կործանվեց այն,ինչ հաշվարկի վրա էր կառուցված։
Եվ նա ով այդքան մեծ սեր էր ապրել, մի օր երանի տվեց ինձ ,քանզի ոչ մի շինծու բան չունեի, ես ազատ էի իմ մտքերում , իմ զգացմունքներում՝ անկեղծ….Ազատ էի ու ազատ եմ ու միշտ էլ ազատ կլինեմ ,որովհետև երբեք ,ոչ մի օր հարաբերություն չեմ կառուցի նյութականի ,շահի և քծնանքի վրա….
Մ. Հովհաննիսյան