Մարիա Հովհաննիսյան – «Անվերնագիր»

Ծովի ծփացող արծաթափայլ կապույտից վեր,
Գիշերվա դիցուհին է ինձ հյուր եկել :
Իջել իր շքեղ ,վեհ բարձունքից ,
Եկել է ուղիղ բաժակս լցվել :
Կարծես արցունքիս հետ ձուլվել ,
Իջել է գավիս հատակը նստել:
Այո՛, լուսինն ինքնակամ հենց ինձ է ընտրել՝ աշխարհն անտեսած,
Իր կարևորությունը ասես մոռացած ՝
Որ աշխարհն առանց իրեն անլույս կմնա …
Իմ անլույս սրտին այնքան է մոտեցել ,
Որ ես էլ ինքնակամ ցերեկ եմ դարձել :
Արև եմ դարձել բաժակը ձեռքիս,
Լուսնի հետ խառնվել գինու գույներին :
Խառնվել ծովի ալիքվող կապույտին ,
Կարծես արարվել է մի նոր աշխարհ դյութի՛չ գիշերում :
Ու ես այդ աշխարհում մի փոքրիկ էակ ,
Որ ապրում է հավե՜րժ միայնակ :

Երանի արևը ուշանար մի քիչ,
Լուսինն ինձ ընկեր մնար՝ հիմա՛ և միշտ…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ