Առաջին կին հայ քանդակագործը կամ Մարի Կերեքմէզեան

Մարի Կերեքմէզեան՝ առաջինը հայ կինը, որ դարձավ քանդակագործ դեմ գնալով ամենքին ու ամեն ինչին։

Մարի Կերեքմէզեան այս անունը գուցե կվախճանվեր 1947 թվականին այս կնոջ հետ միասին, եթե չլիներ նրա կյանքի մեծագույն դրաման։

Հայոց ցեղասպանության տարիներին ծնված այս հայուհին կյանքից մեծ հավակնություններ ուներ։ Նա ցանկանում էր հռչակավոր քանդակագործ դառնալ այն էլ Թուրքիայի, դեռ ավելին առանց հայական արմատներից հրաժարվելու։ Եվ նա խիզախեց գնալ իր երազանքների հետևից։

 


 

Մարի Կերեքմէզեան

Ստամբուլի կենտրոնական վարժարանն ավարտելուց հետո նա համարձակվեց ընդունվել տեղի Գեղարվեստի ակադեմիա որպես ազատ ունկնդիր։ Առաջին իսկ օր դուռը բացելով նա հայտվեց արվեստի ու երևակայության, սիրո ու կրքի աներևակայելի մի աշխարհում, որտեղ  էլ հանդիպես թուրք հռչակավոր նկարիչ և պոետ Բեդրի Ռահմի Էյուբողլուն։

Նրանց անթույլատրելի սիրո մասին մինչ այսօր երկեր են հյուսվում։ Բեդրի Ռահմին թուրք էր, ամուսնացած և ուներ երեխա։ Մարի ծնողները միանգամից մերժեցին իրեն ու իր սերը։ Իսկ Բեդրիի ընտանիքի ու ընկերների աչքերում նա հավակնոտ հայուհի էր, որ քանդում էր ընտանիքը Բեդրի։ Նրանց քննադատում էին, մեղադրում։ Մարիի աշխատանքները մերժվում էին, բայց այս ամենը ոչինչ էր նրանց մեծ սիրո դեմ։ Հենց այս մեծագույն սերն էր, որ ստիպեց նրանց ստեղծել արվեստ, որոնք անգամ տասնամյակներ անց բարձր են գնահատվում ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Ակադեմիայի արվեստանոցներում Մարին քանդակում էր Բեդրիի դիմաքանդակները, իսկ Բեդրին նկարում Մարիին։ Նրանք չունեին գումար, ընկերներ, հարազատներ, բայց նրանք ունեին իրար։

Մարին Բեդրի աշխատանքում

Այս ամենը երկար չէր կարող շարունակվել շուտով Մարին հիվանդացավ Տուբերկուլոզով, սիրելին վաճառեց ողջ ունեցածը, բայց միևնույն է, չկարողացավ ձեռք բերել իր միակ սիրուն փափագող դեղամիջոցը։

Մարի և Բեդրի

Մարիի մահից հետո Բեդրին վերադարձավ հետ կնոջ ու որդու մոտ, սակայն մինչև կյանքի վերջը սիրեց Մարիին։

Հեղինակ ՝ Գոհար Հայրապետյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ