Մարգարիտա Հովակիմյան

Ես Մարգարիտա Հովակիմյան եմ 25 տարեկան : 7 տարեկանից հաճախել եմ լողի՝ սկզբում սիրողական , իսկ հետո որոշում կայացրեցի և զբաղվեցի պրոֆեսիոնալ մակարդակի լողով : Հայաստանը երկու անգամ ներկայացրել եմ պարալիմպիկ խաղերում, նշեմ նաև, որ Հայաստանի չեմպիոն եմ ու միակ վարկանիշային չեմպիոնը նաև ոչ հաշմադամների մեջ մասնակցել եմ աշխարհի առաջնության :

Կանադայում մասնակցելով աշխարհի առաջնությանը մի լողաձևում գրավել եմ յոթերորդ տեղը , միջազգային արդյունք լրացրեցի երկրորդ անգամ գրավեցի տասերորդ տեղը : 2010 թ. Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի ունեցած լողի՝ սահմանափակ հնարավորություններով մարզիկների ՌԴ առաջնությունում նվաճել եմ երկու արծաթե մեդալ` լրացնելով Ռուսաստանի լողի առաջին նորման: 2018 թվականին մասնակցել եմ Գերմանիայում իրենց երկրի առաջնությանը, 3 անգամ գրավել եմ առաջին տեղը, մյուսը՝ երկրորդ տեղ : Հայաստանում չէի կարծում , որ հաշմադամություն ունենալով կգտնեմ հենց իմ երազած աշխատանքը որովհետև այստեղ թերահավատորեն են մոտենում:

Ի ուրախություն ինձ վստահեցին և սկսեցի աշխատել «մանկական վերակագնողական կետրոնում» խնդիրով երեխաների հետ։ «Ջրում ինձ ավելի ազատ եմ զգում, քան ցամաքում»:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ