
Գիշեր էր, խավար
Եվ այս գիշերային
Երկնքից խավար
Աղոթք երկնային
Իջավ շող լույսի
Իմ մութ սենյակում
Խաղաց շող հույսի
Օտար մի երկրում:
Հայաստանն էր մեծ
Սրտիս կարոտյալ,
Երազներիս մեջ
Այցելել դարձյալ:
Կարս, Ադանա,Անի, Վան…
Հայք,Ծոփք, Տայք, Գուգարք…
Կերպար առան միասնական
ՈՒ շշնջաց այդ մեծ հսկան.
«Լսիր որդիս,
ՈՒր էլ լինես,
Մի մոռացիր,
Դու միշտ հիշիր
Քո հողն ու ջուրը,
Մեր անցյալը,
Մեր սրբազան
Գիրն ու ոգին»:
Արթնացա խոր երազից
ՈՒ տարան մտքերս
Ինձ հայրենիք նորից:
ՈՒզում էի պարպել կարոտս
Թղթին հանձնելով,
Ստացվեց մի երկտող
Նամակի տեսքով
ՈՒ գրեցի ես
Օտար այս երկրից:
«Հիշիր, բարեկամ,
Լավ է քո երկրում
Քո տունը շինես,
Քան օտարությունում
Անհույս տառապես»:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0