Մարգարետ Թետչեր

Մարգարետ Թետչերը ծնվել է ոչ հարուստ ընտանիքում, սակայն դա նրան չխանգարեց դառնալ առաջին կին վարչապետը, աշխարհի ամենակոնսերվատիվ երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում: Նա 11 տարի ղեկավարեց իր պաշտոնում:

Հենց նրա անձնական որակների և տարբեր երկրների ղեկավարների հետ ունեցած ընկերության շնորհիվ վերջ դրվեց սառը պատերազմին: Խորհրդային լրագրողները նրան անվանեցին «Երկաթե լեդի» և այդ անունը՝ ի դեպ, նրան շատ դուր եկավ:

Երբ բնավորություն է դրսևորում կինը՝ նրան անվանում են «լիրբ»: Երբ բնավորություն է դրսևորում տղամարդը՝ ասում են. «ինչպիսի լավ տղա է»:

Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, սակայն ձուն, միևնույնն է, հավն է ածում:

Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, տեսնեին, թե ինչպես եմ ես քայլում Թեմզայի ալիքների վրայով, նրանք կասեին՝ դա միայն այն պատճառով, որ նա լողալ չգիտե:

Յուրաքանչյուր կին, ով ծանոթ է տնային տնտեսության պրոբլեմների հետ, մոտ է երկիրը ղեկավարելու պրոբլեմներին:

Տունը կնոջ համար պետք է լինի կենտրոն, բայց ոչ կյանքի սահման:

Բոլորովին պարտադիր չէ համաձայնվել ամեն ինչում զրուցակցի հետ, որպեսզի նրա հետ լեզու գտնես:

Առանց տնտեսական ազատության, ուրիշ որևէ ազատություն գոյություն ունենալ չի կարող:

Զորեղ լինելը նման է իսկական լեդի լինելուն: Եթե դուք ստիպված եք հիշացնել մարդկանց, որ դուք զորեղ եք՝ ուրեմն դուք ամենևին էլ այդպիսին չեք:

Նյութի աղբյուրը՝ mediamag.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ