Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Աուդիտ․ Դաս 3 – Աուդիտի իրականացման սկզբմունքները

  • Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • Մարիետա – «Գինին ու դու»

  • Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

Հեղինակ՝ Մարինե Աբգարյան
03/27/2021
10225
0
Share:

1
Ես հագնում եմ լռության մետաքսը:
Օրերը գլորվում են՝ տենդի մեջ դատարկության,
մենության քարանձավներում հյուծվում է արևը:
Անքնության բուն թառել է կոպերիս:
Խտանում է ցուրտը:
Ես մի օր սիրել եմ…

2
Ես գիտեմ՝ սիրում ես Նրան…
Իմ աչքերում ցամաքել է
թախիծների օվկիանոսը:
Մատներիս ծայրերին դողում է
լռության հասկը,
քամին տարուբերում է
իմ հին տնակի ճռռացող դուռը:
Ձայները, որ պարուրել են,
հանդերի ծիծաղը, որ էլ չկա՝
ամեն բան յոթ սար այն կողմ է:
Ժայռացած հավատներով պարզաջրում եմ
լուսաբացի կաթնահոտ մարմինը՝
պարփակված հայացքով գրկելով
արևի ոսկեծիր տաքը.
խխունջները բարձրանում են
համբերանքի հովիտ,
խխունջները արտասվում են
իրենց մեջքին դատարկված տունը…

3
Արևն արձակում է կոճակները
եթերային զգեստի՝
շիկնելով թեթև
իրիկնամուտի ալիքվող կրքից,
մոռացության դաշտում ծփում են
կարմրահեր կակաչները,
արտույտները օղակել են երկնքի սիրտը՝
խոստովանությամբ լույսի,
օրը՝ բերնեբերան սեր է,
օրը՝ հարություն.
Տե՛ր, արի իմ տուն.
դաղձով թեյ եմ պատրաստել՝
զատիկները օրորվում են
ճոճանակին մազերիս…

4
Լապտերները մխրճվել են
մանուշակագույն բամբակի մեջ երեկոյի,
էլեկտրասյուներին լռում են թռչունները,
քաղաքը գլխիկոր է,
ուր-որ է կանձրևի:
Ոչ մեկին չպատկանելու ջազը
անսահմանության մեջ լցվող
ամենաբացարձակ երգն է իմ մասին:
Երևանը լուռ է ու… Կրքոտ:
Մոսկվան լալիս է.
մի տեսակ չեմ հավատում
արցունքներին նրա…

5
Աշունը կնվիրի ինձ հիշողությունը՝
այս տարի չստացած սիրենների,
ծիծեռնակների չվող երամների հետևից
կթափահարեմ ճերմակ թաշկինակս
ու մի քիչ տխրած կգնամ
կիտրոնով կարկանդակներ պատրաստելու՝
մտքումս կրկնելով,
որ անպայման,
անպայման հրաշք կկատարվի
այս ձմեռնամուտին,
որ երբեք,
երբեք չեն լինի
չստացած սիրենների թախիծներ…

6
Այս տարի Ձմեռ պապից որդի եմ խնդրել,
միասին կկառուցենք սարյակների բույնը
և կվազվզենք անտառի փեշին.
-Աշխարհում մի թռչունով պակասեց
կեղեքող հրաժեշտը, մայրի՛կ, -կասի նա՝
աչքերում երջանկության աստղեր, —
Մոլորակում մի թռչունով ավելացավ
վերադարձը դեպի տուն, որդի՛ս, — կհավելեմ ես՝
ձեռքերումս թաթիկներն իր՝ ճակատագիր…

7
Սրտի թրթիռով սպասում եմ
մանուշակս ծաղկի,
որ ապրեմ լույսի ծեսը
արգանդում հողի,
որ երազկոտ ժպտամ՝
առաջին անգամ հայր դարձող անձրևի՝
երջանկության թաքուն արցունքներին…

8
Նռան պես ճաքել է ամռան գիշերը:
Հուլիսյան տապը եռացող կարոտի ասք է:
Արծաթե ասուպներ են թափվում
մոխրագույն կտուրներին քնած քաղաքի,
խոտերի մեջ համբուրվում են ծղրիդները.
ինչ-որ մեկը նվագում է
կախարդական սրինգը հոգուս,
ինչ-որ մեկն, ում սպասել եմ յոթ կյանք…

9
— Բոլոր գեղեցիկ կանայք տխուր աչքեր ունեն,-
ասում էր պապս՝ հարդարելով հյուսքերս
գրպանի փոքրիկ սանրով,-
բոլոր տխուր աչքերով կանայք
մի քիչ ջրահարս են,
մի քիչ առասպել են գեղեցիկ կանայք.
— Առասպելներում հրեշներ կա՞ն, պապի՛կ,-
չարաճճի ժպիտով հարցնում էի ես՝
կրծելով վաղահաս ամենաքաղցր դեղձը,-
ես ուզում եմ մի քիչ ալվան ծաղիկ լինել…

10
Նկուղից հանել եմ սահնակս,
մաքրում եմ փոշին՝
խորհրդավոր ժպտալով.
որքա՜ն վարդեր ծաղկեցին սառույցների մեջ,
որքա՜ն թախիծներ՝ պաղ արևներում…

11
Քերծված ծնկներով մտնում եմ տուն`
փորձելով թաքցնել դահուկներս
աննկատ անկյունում.
-Մեղա՜,մեղա՜,- բացականչում է
գլխավերևումս հրաշքի պես հայտնված մայրս,-
անցած տարի լուսինը ջարդուփշուր արիր`
երկինքը կապեց սև գլխաշոր,
այս տարի մի թեթև դղրդացրել ես Տիեզերքը`
երեք աստղ է լցվել գրպանդ…
— Մի նախատիր մա’յր.
ես այսօր հոգնած եմ ու…
Երջանիկ,
ինչպես այն հին լուսանկարում մանկության,
երբ առաջին անգամ
շանս հետ ընկույզի մուրաբայով թաթախված
անկյուն էինք կանգնել`
մառանում նրա տարեդարձի
ցոփ ու շվայտ խրախճանքից հետո,
և… Հայրս պատահաբար վերադարձել էր տուն:

12
Գարունը վերադարձել է Երևան:
Աղավնիները գրկել են սիրտս.
ասում են՝ նախորդ գիշեր
քաղաքով շրջել է կորած Ծաղրածուն,
ասում են՝ չտեսնված սիրեններ է շաղ տվել՝
արտասվաթոր լուսաբացի մեջ
կանաչ սրտով աղջկա…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը

Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / ...

Հաջորդ հոդվածը

Ռուբեն Կարոյան – «Մայր»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Լուսինե Ալեքսանյան – «Սիրո երկունքը»

    08/15/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Մտքեր

    Գոք Մնացականյան – «Ձեր աչքերում»

    08/14/2020
    Հեղինակ՝ Զարուհի Խլոյան
  • ՄտքերՆախագծեր

    Ժորա Քոսակյան – «Հերոսներիս»

    07/21/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Նաիրա Գյոզալյան – «ԷԻ…»

    03/13/2021
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Սյուզի Գասպարյան – «Հերոս տղերք»

    11/20/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Նելլի Հովսեփյան – «Իր գյուղը»

    08/16/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Հետաքրքիր

  • ԿրթականՀետաքրքիր

    Ձեռնոցների կենսագրությունը

  • ՄտքերՆախագծեր

    Էմմա Թումասյան – «Էլ Չգա՜ս»

Գիրք

Book Cover: Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 3 – Աուդիտի իրականացման սկզբմունքները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 5 – Ֆինանսական հաշվետվության օգտագործողները, նշանակությունը և պարտավորությունների սահմանումը

  • 04/15/2021

    Մարիետա – «Անհնար հանդիպում»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 4 – Հաշվապահական հաշվառման տեսակները, մեթոդը և նրա հիմնական տարրերը

  • 04/15/2021

    Երազիկ Վարդանյան – «Ես կլռեմ»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 3 – Տնտեսական հաշվառման չափիչներն ու տեսակները


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 3 – Աուդիտի իրականացման սկզբմունքները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

Գիրք

Book Cover: Տասնմեկ րոպե - Պաուլո  Կոելյո

Տասնմեկ րոպե - Պաուլո Կոելյո

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: