Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • Անի Աթյան – «Գլուխլվա»

  • Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

  • Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

  • Մանե Գասպարյան – «Պատերազմից հետոյի հունվարի 28-ը»

  • Անի Եղշատյան – «ԼՍԻ՛Ր, ՈՍՈԽ»

  • Սարգիս Հայենց – «Տա՛ր ինձ Աստված, տա՛ր ինձ հեռու»

  • Միքայել Կարապետյան – «11. Պատահական հանդիպում»

Ճանաչիր ինձՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Ճանաչիր ինձ›Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

Հեղինակ՝ Անի Մարգարյան
02/14/2021
9867
0
Share:

Ես Մարգար Սարիբեկյանն եմ ծնվել եմ 1995 թ-ին օգոստոսի 20-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում, 2010-1013թթ. սովորել եմ Արմավիրի մարզի Տիգրան մեծ վարժարանում, այնուհետև շարունակել եմ ուսումը 2013-2017 թթ-ին Վ.Սարգսյանի անվան համալսարանում, որպես ապագա հետախույզ:

2017թ-ից արդեն որպես սպա ծառայում եմ ՊԲ-ում: 2020 թվականի Արցախի գոյամարտին եմ մասնակցություն ունեցել: Մարտակերտի այն հատվածում, որտեղ ես ու իմ ստորաբաժանումն ենք եղել, դա անառիկ է մնացել:

Ես ինձ պարտված չեմ համարում: Իմ հնարավորությունը հերիքե՞լ է, որ, օրինակ, 10 մետրի համար պատասխան տամ, դրա համար պատասխան կարող եմ տալ՝ ինքն իր տեղում է: Ես չեմ կարող ասել, թե Ջաբրայիլի, Մատաղիսի, Հադրութի դեպքում ինչու այդպես չեղավ: Միայն իմ հատվածի մասին կարող եմ խոսել, որը մինչև վերջ անառիկ է մնացել: Թող ոչ ոք չկանգնի, ասի՝ այս հարմարությունը չկար, այն հարմարությունը չկար: Կռվի ժամանակ սովորական պարկով ու անվադողերով ես իմ տեղն ամրապնդել եմ:

Այն, որ ասում են՝ մարդուն գցում ես 4 պատի մեջ, մեկ է՝ դուրս գալու համար մի հնար գտնում է, մեր դեպքում էլ էր այդպես: «Սմերչի» արկն իմ կողքին տրաքում էր, ես վիրավոր անգամ չէի տալիս: Եթե մարդ ցանկություն ունենար, պատրաստ լիներ կռվելու, անգամ մեռնելու՝ հաստատ այսպես չէր լինելու: Ես ընդհանրապես զենք-զինամթերքի խնդիր չեմ ունեցել: Այն ահավոր շատ է եղել, ինչքան ուզել ենք՝ կրակել ենք: Մեկ էլ շատ են ասում, թե ավտոմատի կռիվ չէր, ցանկացած հրետակոծությունից հետո թշնամին սկսել է հարձակվել: Եթե այդ հրետակոծություններին դիմանում ես ու մնում ես քո տեղում, գիտես, որ թշնամին գալու է՝ սպասում ես, ու սկսվում է իրական կռիվը: Հիմա բոլորը հերոս են դարձել, բայց երբ հարցնում ես՝ մեկ անգամ գոնե թուրք տեսե՞լ ես, այդ հարցին չի կարողանում պատասխանել, որովհետև չի տեսել, իսկ ես իմ ստորաբաժանումով երկու անգամ տանկերի գրոհ եմ կանգնեցրել, 6 անգամ 200 հոգանոց զորք է հարձակվել մեզ վրա, բայց ոչ մի անգամ չեն կարողացել ճեղքել մեր հատվածը:

Ատամներով պահել ենք մեզ վստահված հատվածը: Իմ տղերքն են իրական հերոսները: Ջոկատներից, որ մեզ մոտ եկել են՝ կառանձնացնեմ «Արաբո» ջոկատին: Անչափ գոհ եմ իրենցից: Եղել են, որ հարյուրներով տղերքը զենքերը շպրտել՝ փախել են ու նման արտահայտություններ են արել, թե՝ հո չէի՞նք մնալու «Սմերչի», ՏՕՍ-ի տակ, ասեմ՝ իմացեք. մեր հատվածի վրա լիքը «Սմերչ» էլ է կրակել, ՏՕՍ էլ: Չի՛ եղել մի զինատեսակ, որ իմ հատվածում չկիրառվեր: Ցանկացած բացթողնման արդյունքում չէինք ունենա Մարտակերտը: Այո՛, մեզ մոտ էլ էր ահավոր, բայց մինչև վերջ մենք մեր տեղում ենք մնացել: Չափազանց մեծ հայրենասիրությունն առաջին հերթին կապում եմ դաստիարակության հետ, շատ եմ սիրում պատմական գրքեր կարդալ: Դպրոցից սկսած՝ թշնամուն իրենց չունեցած պատմությունն են զոռով սովորեցնում, իսկ մեր դպրոցներում ի՞նչ է կատարվում:

Երբ 18-ամյա նորակոչիկը գալիս է, պատմությունից մի երկու հարց ես տալիս, զգում ես, որ գիտելիք չունի: Բայց երբ խոսում ես խաղերից կամ հեռախոսներից, մեքենաներից կամ աղջիկներից՝ ամեն ինչ գիտեն: Իմ ստորաբաժանումում չի եղել զուտ սպա ու զինվոր շփում, ու արդյունքն այն եղավ, որ մինչև վերջ իմ կողքին մնացին պատերազմի ժամանակ: Շատերը վիրավորվել են, բացի երկու հոգուց: Երկու զինվոր և մեկ սպա զոհվել է: Ես միշտ իրենց ասել եմ, որ այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ցանկացած պահի կարող է կռիվ լինել, իսկ այն խաղ ու պար չէ, բայց մենք պետք է կարողանանք կատարել մեր խնդիրը:

Ասել եմ, թե մեր հողերի համար ինչքան արյուն է թափվել, ինչքան ջահել կյանքեր են մարել: Եվ եթե զինվորը հարգեց քեզ՝ կյանքն էլ կտա ու կռվի դաշտում քեզ մենակ չի թողնի: Մեկ բան էլ կա՝ եթե սպան մինչև վերջ չկանգնի իր խրամատում՝ զինվորը չի կանգնի: Փոխադարձ հարգանք, վստահություն է եղել, ու բոլորն էլ գիտեին՝ ոչ մեկը կռվի դաշտում չի թողնի իր ընկերոջը՝ անգամ վիրավոր: Ինձ համար նաև կարևոր ու սկզբունքային է եղել, որ հանկարծ իմ սխալ հրամանի պատճառով որևէ զինվորի մի բան չլինի:

18-20 տարեկան մեր զինվորներն իրենց խնդիրը 100 տոկոսով կատարել են: Նրանք ոչնչից չէին վախենում, անգամ ՄՈԲ-երին իրենք էին դուխ տալիս: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 5-ից հակառակորդը ծանր հրետանի էր կիրառում, առավոտ ժամը 06։40-ին նկատել եմ՝ խումբն ինչպես է իջնում, հրաման եմ տվել՝ կրակ ենք բացել նրանց վրա, մոտեցել ենք խմբին, կոտորել ենք, հետո դիմացից են փորձել հարձակվել մեզ վրա, նորից նույն ձևով հակառակորդը մոտ 200 հոգանոց խմբով հարձակվում էին, ոչնչացրել ենք, շարունակվել է հրետակոծությունները: Իրենց նպատակն էր՝ խմբով ներխուժել, անցնել մեր թիկունքը, մեզ թիկունքից ու ճակատից գցեն ծուղակի մեջ, ոչնչացնեն մեզ, վերցնեն մեր դիրքերն ու շարժվեն առաջ, բայց մենք տապալել ենք իրենց պլանները: Մերձամարտը տեղի է ունեցել երբեմն 15-20 մետր հեռավորության վրա։ Հայը պետք է հայրենասեր լինի:

 

Կռվի ժամանակ պետք է գիտակցես, որ հողից մի քիչ զիջես՝ այդպես քիչ-քիչ մի օր էլ տունդ են մտնելու մեր մեռնելով՝ կարող էինք մարդկանց կյանք տալ, որպեսզի ապրեն:

Նախորդ հոդվածը

Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ ...

Հաջորդ հոդվածը

Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Ազատ խոսք

    Ան Խաչատրյան – «Եթե քեզ մոտ ստացվի…»

    08/25/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Ռուբինա Բաղդասարյան

    08/30/2020
    Հեղինակ՝ Մարինե Աբգարյան
  • Գյուղից ԳյուղՆախագծեր

    Աքորի – 5 եղբայրներից սկիզբ առած Դարքի գյուղը

    01/09/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ՄտքերՆախագծեր

    Հասմիկ Չոբանյան – «Հին հուշեր»

    07/17/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Մհեր Առստամյան – «Անվախ ռազմիկներ»

    06/23/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Լիդա Ազաբյան – «Չկարդացված»

    01/25/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Հետաքրքիր

  • ՄտքերՆախագծեր

    Հեղինե Խաչատրյան – «Արվեստն ու մշակույթը պատերազմի օրերին»

  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Դանթե Ալիգերին և թվերի միստիկան

Գիրք

Book Cover: Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Անծանոթուհու նամակը - Ստեֆան Ցվեյգ

Լրահոս

  • 03/07/2021

    Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • 03/07/2021

    Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • 03/07/2021

    Անի Աթյան – «Գլուխլվա»

  • 03/07/2021

    Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • 03/07/2021

    Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

  • 03/07/2021

    Մանե Գասպարյան – «Ազնավուրի «Բոհեմ»-ից են նրանք….»

  • 03/07/2021

    Մանե Գասպարյան – «Պատերազմից հետոյի հունվարի 28-ը»

  • 03/07/2021

    Անի Եղշատյան – «ԼՍԻ՛Ր, ՈՍՈԽ»

  • 03/07/2021

    Սարգիս Հայենց – «Տա՛ր ինձ Աստված, տա՛ր ինձ հեռու»

  • 03/07/2021

    Միքայել Կարապետյան – «11. Պատահական հանդիպում»

  • 03/07/2021

    Հեղինե Խաչատրյան – «Երբ հույսն ապրում է»

  • 03/05/2021

    Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

  • 03/04/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 03/04/2021

    «Սպարտակ Հայկի Ասատրյանին» -Ֆարիդա Մալխասյան

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 03/07/2021

    Ելենա Հովհաննիսյան – «Եվ ո՞վ է մարդը»

  • 03/07/2021

    Նարեկ – «մեկ օր «բանը» կարթնանա անգոյությունից»

  • 03/07/2021

    Անի Աթյան – «Գլուխլվա»

  • 03/07/2021

    Լիանա Գասպարյան – «Բացակա ներկայությունդ»

  • 03/07/2021

    Նարա Թամրազյան – «Քեզ հետ ու առանց քեզ»

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբերտ  Քամյու

Ժանտախտը - Ալբերտ Քամյու

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: