Մարդու ուղեղում չիպի տեղադրման թույլտվություն

Իլոն Մասկը ցանկանում է ստանալ մարդու ուղեղում չիպի տեղադրման թույլտվություն. նա արդեն չիպավորել է մի խոզուկի: ⠀

«Neuralink» ընկերության նոր արտադրանքն ուղեղում տեղադրվող չիպ է, որը թելերով կապվում է գլխուղեղի նեյրոնների հետ: Այս տարի այն առաջին անգամ փորձարկվելու է մարդու վրա:⠀

Իլոն Մասկի խոսքով՝ չիպը մարդկանց կօգնի հաղթահարել հիշողության կորուստը, վատ տեսողությունը, թույլ լսողությունը, ընկճախտը, անքնությունը: Մարդիկ կկարողանան շփվել հեռավորության մեջ առանց իրար զանգելու կամ գրելու, պարզապես մտածելով իրար մասին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ