
Քո մասին մտքերը մթում լույս են տալիս…
Գիտեմ, որ հիմա կարդալու ժամանակ չունես, բայց մտքումդ լավ գիտես, որ հաղթական ժպիտներդ ինձ համար ամեն գիշեր մուսա են դառնում։
Սպասման օրագրիս ամեն էջում քո հեռու-մոտիկ ձեռքերի ցուրտ տաքությունն է, քո բարկությունն է իմ տխրության ֆոնին ու սերդ, որ ամեն վարկյան թիկունքում է իմ…
Խոսելիս հաճախ այնքան բարձր եմ ծիծաղում, երբ լռությունն է կանգնում մեր մեջտեղում ու դու երևի կարծում ես, որ երկար սպասումից խելագարվել եմ, բայց չէ… չէ ես ուղղակի ուզում եմ ուժեղ լինել գոնե… գոնե քեզ հետ…
Չէ՞ որ ես ամեն իրավիճակում փորձել եմ ապացուցել, որ պակաս ուժեղ չեմ քեզնից ու սա էլ բացառություն չպիտի լինի…միայն թե այս անգամ մի փոքր ավելի շատ եմ ջանում ու տանում եմ քեզ մտքերիս գիրկը ամեն գիշեր։
Ամեն գիշեր, որովհետև։
Քո մասին մտքերը մթում լույս են տալիս…
Քեզ խաղաղ գիշեր սիրելի՛ս…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0