Ճանաչիր ինձ – Մանե Մկրտչյան

Ես Մանե Մկրտչյանն եմ (Ման Յան)։Ծնվել եմ 2005թ. հունվարի 23-ին,Սյունիքի մարզի գյուղ Վաղատուրում։Հաճախում եմ Վաղատուրի միջնակարգ դպրոց։Սովորում եմ 9-րդ դասարանում։Ունեմ շատ նախասիրություններ։Դեռ մանկուց ցանկանում եմ դառնալ մանկաբույժ։Ամենից շատ սիրում եմ կարդալ և իհարկե գրել։Գրել սկսել եմ 13 տարեկանից։Ցանկություն ունեմ մոտ ապագայում ունենալ իմ սեփական գիրքը։Երազանքներով չեմ ապրում,երազանքս դարձնում եմ նպատակ ու ամեն ինչ անում եմ,որ հասնեմ դրան։Բազմաթիվ նպատակներ ունեմ,բայց ամենամեծ նպատակներս կապված են ստեղծագործելու և սովորելու հետ։Կարողանում եմ հեշտությամբ հասկանալ մարդկանց,մտնել նրանց դրության մեջ և օգնել նրանց՝ուժերիս սահմանում։Լավատես եմ։

Իմ  գրվածքներից.

Որոշել եմ կենացդ թանկարժեք գինով խմել, որովհետև ամենաթանկ ու ամենամաքուր զգացմունքներս հենց քո հանդեպ եմ տածել։Ամեն կում անելուց բառերդ կհիշեմ,անկե՞ղծ էին,թե՞ կեղծ՝ չգիտեմ։Համենայնդեպս ինձ համար աշխարհի ամենասիրուն ու ամենաkարևոր բառերն էին։ Ամեն շիշը վերջանալուց հետո,որոշել եմ դեն չնետել,դա կլինի քեզնից մնացած վերջին հիշողությունը….Ու հաշվելով դատարկ շշերը կհասկանամ,թե որքան օրեր եմ անցկացրել անքեզ։Բայց եթե սենյակը լցվի շշերով,էլ որտե՞ղ եմ պահելու…Եթե մոռանամ հաշիվս,չհիշեմ՝ հարյուրերորդնե՞ր,թե՞ հազարերորդը…Ամբողջը կուտակվի ու դու այդպես էլ չես գալու…Դե հո չե՞ս ցածրանալու,գնալուցդ գլուխդ բարձր էր….. Կարևո՞ր կլինի,թե ինչ բաժակով եմ խմելու կենացդ. պլաստմասե՞,թե՞ ապակե…Իսկ եթե ապակե բաժակը անզգուշաբար կոտրվի՝կնմանվի սրտիս…Հնարավո՞ր կլինի փշուրներից վերականգնելը՝ չգիտեմ….Այդ դեպքում կընտրեմ պլաստմասեն….Կմտածեմ.. Գինին դառն եմ ընտրելու,դե ինչպես որ հիշողություններս են…Երկուսից էլ հետք կմնա. Հիշողությունները միշտ կլինեն,իսկ գինու դառը համը՝ միշտ բերանումս է մնալու…Ա՜հհ, երկուսն էլ կրկին քո մասին են հիշեցնել տալու….Շտապում եմ,որ մոռանանք իրար… Վստահ եմ՝ կստացվի….

Հետևեք ինձ`  facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ