
– Ինչո՞վ եք ոգեշնչվում և ի՞նչն է Ձեզ ուժ տալիս կյանքում:
– Ոգեշնչվում եմ ծնողներիցս, ովքեր միշտ սատարում են ինձ, ինչպես նաև ընթերցողների կարծիքներից։ Ուժ տվողը ծնողներս են և նրանց խորհուրդները։
– Ե՞րբ եք գրել առաջին ստեղծագործությունը, կարո՞ղ եք նշել թեման:
– Առաջին ստեղծագործությունս գրել եմ 2018թ ապրիլին,կորստի մասին։
– Հիմնականում ի՞նչ թեմաներով եք գրավում լսարանին:
– Սիրո ու հիասթափության:
– Որն է Ձեր գրական կեղծանունը և ինչո՞վ է այն պայմանավորված:
– Գրական կեղծանուն ընտրել եմ ընկերուհուս հետ միասին, անունս Մանե է, վերցված առաջին երեք տառը՝ Ման և ազգանվանս վերջինը՝ յանը, այդպես ստացել ենք Ման Յան:
– Հայ ընթերցողները ինչպե՞ս են արձագանքում Ձեր գրերին, արդյո՞ք այն արդի է և հետաքրքիր ներկայիս երիտասարդության համար:
– Արձագանքները դրական են,իմ կարծիքով արդի է և հետաքրքիր, քանի որ գրերի հիմնական թեման սերն է, իսկ դա արդեն արդիական թեմա է։
– Որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք ասել հայ ընթերցողին:
– Կան ընթերցողներ, ովքեր զբաղվում են գրագողությամբ, կխնդրեի նման բան չանել, մնացածին էլ՝ շարունակել նույն կերպ ոգևորել գրողներին,քանի որ ընթերցողների կարծիքից շատ բան է կախված։