
Գիտե՞ս,ես դեռ սևաներկ օգտագործում եմ։Բայց չգիտեմ ինչու միշտ մաքրվում է։Հերիք է խոսքերդ հիշեմ ու էլ սևաներկ չի մնում թարթիչներիս։Ինչ-որ ջրի կաթիլների հետ շոյում է դեմքս,ինչպես մատներդ էին շոյում։Բայց երդվում եմ,ես այդ շոյումից ջերմություն չեմ զգում։Մինչև հիմա էլ չսովորեցի սևաներկը ճիշտ օգտագործելու ձևը։Ամեն անգամ վնասում եմ աչքս։Հիշու՞մ ես,որքան էիր ծիծաղում,երբ չէի կարողանում ճիշտ օգտագործել։Հիմա էլ,երբ չեմ կարողանում,քո փոխարեն ես եմ ժպտում։Չէ՜. դա այն ժպիտը չէ,որը քո կողքին էր։Տե՛ս, բարձրակրունկի վրա քայլել էլի չսովորեցի։Հիշում եմ, ժպիտով ասում էիր.
-Աղջի՞կ,ի՞նչ է դու նորմալ քայլել չգիտե՞ս։
Ու երկուսով մի լավ ծիծաղում էինք։Բայց ընդունիր,որ դու ինձ հենց այդպես էլ սիրել ես կամ սիրում ես,ո՞վ գիտի։Գիտե՞ս,հրաժարվել եմ ամեն տեսակ «չի կարելիներից», քաղցր չեմ օգտագործում,էլ չասեմ կարմիր շրթներկիս մասին,որը վաղուց պահարանիս ամենախոր անկյունում եմ պահում։Բոլոր «չի կարելիներից» հրաժարվեցի,բայց քեզանից չկարողացա։Քեզ սրտումս եմ պահում,մտքումս։Ու ինձ քեզանոտ ես դարձրել։Քեզ կարոտ եմ մնացել։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0