Մանե Մկրտչյան – «Ժպտացող մարդիկ»

Դու՞ք էլ եք ճանաչում մեկին,ով միշտ ժպտում է բոլորին։Ով անգամ անծանոթներին է ժպտում,ու նրանք խորը շունչ են քաշում՝տեսնելով նրա ժպիտը ու երանի տալիս նրան։Գիտե՞ք,թե որքա՜ն դժվարությամբ են նրանք ժպտում ու որքա՜ն հեշտությամբ քողարկում տխրությունը։Հավանաբար ձեզ մեկը պատմել է,թե ինչպես է հերթական անգամ փչացնում սևաներկը,ամբողջ գիշեր շուռ ու մուռ գալիս անկողնում, անզորությունից վերմակը ատամներով սեղմում,բարձը պինդ գրկում ու անվերջ լացում։Մի կաթիլ արցունքի հետ որքան ցավեր են հոսում,բայց դեռ քիչ է,հոգին չի հանգստանում։
Ասել է չէ՞, ինչպես է տխուր գիշերներից հետո սենյակից ուրախ դուրս գալիս։Ինչպես է կատարվածը թողնում չորս պատերի արանքում,որոնք իր տխուր օրերի միակ վկան են ու քանի՜ անգամ են նրանք էլ ցավ ստացել,երբ ձեռքով հարվածել են։Ձեռքի ցավը կանցնի,իսկ հոգունը՞……Երանի պատերը խոսել կարողանային,այդժամ բոլորը կիմանային,որ ժպտացող մարդը միշտ չէ,որ երջանիկ է։Երանի լռության լեզուն հասկանալի լիներ,ասելիքը աչքերից կարդալը՝ հեշտ,ինչպես հեշտ էլ լքում են երբեմնի սիրելիներին։Երանի երջանիկ լինես,ոչ թե ուրիշներին ցույց տալու ու ավելորդ հարցերից խուսափելու,այլ երջանիկ լինես քեզ համար։Երանի դեպի երջանկություն տանող ճանապարհը խոչընդոտներ չունենար։Երանի ամենաթանկ բառերը չկորցնեին իրենց արժեքն ու պիտանելիության ժամկետը։Երանի լուսաբացդ ու մայրամուտդ մեկով սկսվի ու վերջանա։Երանի սպասել կարողանաս,չհիասթափվես ու սիրտդ քար չդառնա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ