
Երբ գնացիր ու բոլոր գույներս քեզ հետ տարար,սևը թողնելով՝ ես խոստացա սևով նոր կյանքի ճանապարհ գծել։Թեև սահմաններ միայն քարտեզի վրա են լինում, այնուամենայնիվ ես սահման կգծեմ դեպի քեզ։Սևով ճանապարհ կգծեմ,որ քեզ հասնելուն պես գունավորվեն։
Տեսնես ճանապարհին երիցուկներ կլինե՞ն. մեր հավատարիմ սիրո լուռ վկան։Հավատարի՞մ….Էլ որտե՞ղ մնաց հավատարիմը,եթե մի օր լքում են…
Երբ գնացիր,ինձ մնաց իմ կարոտը ու…
ու անքեզ օրերս…Անքեզությունից ժամանակն է կանգ առել։Քեզ հետ փոքր սլաքը մեծից ավելի արագ էր պտտվում, հիմա երկուսն էլ միացել են իրար ու անշարժացել։Անքեզությունից սենյակիս պատերն են ճաք տվել։ Անքեզությունից անզոր եմ դարձել։
Երբ գնացիր երդումներդ աղաղակեցին ականջներումս,ու ես երդումների ժամանակ խուլ ձևացա։
Ականջներս սովոր էին ձայնիդ քաղցրությանը,աչքերս՝ արևից էլ պայծառ պատկերիդ քնքշությանը։Իսկ հիմա՝ քեզ լսելու ու տեսնելու պահանջ կա։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0