Մանե Գասպարյան – «Երբ դեռ չկար պատերազմ….»

Արենը ֆեյսբուքի էջն էր թերթում. հասավ ծննդյան օրվա նկարներին, կիսաձայն, կիսաժպիտ ասաց. <<Երբ դեռ պատերազմ չկար>>: Աշխատանքային փաստաթղթերն էր փորփրում, ռեզյումեն գտավ ու էլի ասաց…. <<երբ դեռ պատերազմ չկար>>, ու էլի կիսաժպիտ ու կիսաձայն, ահա ընկերոջ կրակայրիչը, իրենց վերջին հանդիպումից էր մնացել ու կրկին, երբ դեռ պատերազմ չկար: Սարյանով անցնում էինք, Եվան ինձ թեթև հրեց ու ասսց.
– Վերջին անգամ Արմենի հետ նստած էինք սրճարանում, զանգեցին, կանչեցին զինկոմ…. Ու էլի. երբ դեռ պատերազմ չկար:
Արամը մեր կուրսի ընտիր սովորողներից էր, ուժեղ միտք ուներ ու իր բոլոր հնարավորություններով մարդկանց օգտակար լինելու կարողություն, շշմելու մեծահոգի էր, բայց իրար տանել չէինք կարողանում, շատ էինք վիճում. տեսնես՝ ինչի համար…. շատ ուրիշ էր՝ չէի հասկանում:
-Ստադիոնում վերջին անգամ Լյովի հետ եմ եղել. Էլի՝ երբ դեռ պատերազմ չկար….
Սոսը զանգեց՝ թե ինձ թեզի հետազոտականի մասով պիտի օգտակար լինես, ասացի կզանգեմ…., բայց դեռ պատերազմ չկար….
– Հեռուստացույցով մեր հերոսների մասին են պատմում, այն հերոսների, որոնք քայլել են մեր կողքով, իրար հետ կես բառ ենք փոխանակել, մի օր երևի ժպտացել են մեզ՝ մենք խոժոռվել ենք կամ ժպիտ փոխանակել, բայց այդ ամենը՝ երբ դեռ պատերազմ չկար….
Այլևս երբեք մարդու նկատմամբ անփույթ լինելու մեր քմահաճոււյքը սպառել ենք… իրար ինքան կարողացել նեղացրել ենք, ատել ենք, ինքնահաստատվել ենք, մենք մեր մեջ մարդուն շրջանցելու արտոնությունը վերջնականորեն սպառել ենք: Մենք պիտի հոգատար լինեինք, երբ դեռ պատերազմ չկար, բայց հիմա ավելի հոգատար պիտի դառնանք ու մարդուն բնությունից, բնությունը մարդուց չտարանջատենք:
Մենք ինչպիսի՞ն ենք եղել, երբ դեռ պատերազմ չկար…. Փոխվել է ինչ-որ բան:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ