Մանե Գասպարյան – «Պատերազմից հետոյի հունվարի 28-ը»

Ուրիշ հունվարի 28.
Վառոդի հոտը քթներիս, Շանելի բուրմունքով երեկոյան համերգասրահ ենք մտել ու մեզ համոզել, որ բանակի օրը գույների մեջ են նշում… և ընդամենը:
Այսօր ամենաիսկական օրն է. մեր տներում ծվարենք ու մտածենք…
Հունվարի 28-ը ընդամենը ոչ աշխատանքային օր էր , երեկոյան մի տեղ հավաքվելու ու երկրորդ կենացը՝ տղերքին նվիրելու առիթ, հրավառություն անելու ու հրավառվել առիթ: Ու միշտ ու 29 տարի ու տպավորություն միայն: Ու վերջացավ…. Այն, ինչ պատերազմող երկրում ամեն մեկս տարեկան հաշվետվություն պետք է տայինք մեզ, ոչ թե <<իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար>> ցուցանակային պարտադրող տրամաբանության մեջ, այլ թե՝ որքան աճ է գրանցել մեր անձը՝ որպես հանրույթի կարևոր մասնիկ, որպես հայրենիքի անփոխարինելի ծառայող, բայց ամեն ինչ ցուցանակային է, ամեն ինչ պարտադրող, ամեն ինչ տպավորության համար….
Մեր տարեկան հաշվետվությունը միայն մեր նյութի մասին է եղել, մեր հաշվետվությունը մեր նոր մեքենայի, ամրոցի ու ավելի շատ փողի մասին է եղել, այն- ինչ պիտի գիտնականին տրվող հնարավորությունների որակը գնահատեինք ու արդյունքից խոսեինք: Հիմա ի՞նչ խոսենք:
Գուցե նաև այդ հիմքով ազգ-բանակ այդքան կարևոր ու ճիշտ բանաձևումը, այդքան սխալ ընկալվեց… Ազգ-բանակ պիտի դառնանք ու վերջ. Ոչ թե բառով, այլ՝ բնույթով:
Պատերազմից հետոյի հունվարի 28-ը ամենաիսկական է….
Մեր բանակի մասին է, տղերքի՝ ամենաուժեղների, որ ուղիղ իմաստով հաղթել են և մարտադաշտում սխրանքներ գործելով՝ միլիոներորդ անգամ վերահաստատել են ՝ մեր ապրելու, ստեղծելու, արարելու կամքն ու ձգտումը չի տատանվում:
Այսօր ամենակուռ, ամենաճիշտ, ամենակազմավորված, ամենափորձված, ամենահաստատ բանակի օրն է. մեր տղերքը վկա, և վկա սերունդները, որ գալիս են՝ հաղթելու վճռականությամբ:
Վառոդի հոտը քթներիս, Շանելի բուրմունքով ենք ապրել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ