
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ կապված 18 տարեկանը չլրացած ֆուտբոլիստների միջազգային տրանսֆերների և հայտավորման կանոնները խախտելու հետ:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ անգլիական ակումբն ընդունել է իր մեղքը: «Քաղաքայինները» տուգանվել են 370 հազար շվեյցարական ֆրանկով (շուրջ 340 հազար եվրո): Այդուհանդերձ, Անգլիայի վերջին 2 տարիների չեմպիոնը խուսափել է տրանսֆերային արգելք ստանալուց:
Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության հետաքննական պալատը հայտարարել էր, որ պահանջելու է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական «Արդար խաղի» կանոնները խախտելու պատճառով 1 մրցաշրջանով զրկել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից: Անգլիական ակումբից պատասխանել էին, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
ՖԻՖԱ-ն նմանատիպ խախտումների համար ավելի վաղ պատժել էր նաև «Չելսիին», Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնային» ու Մադրիդի «Ատլետիկոյին»:
Աղբյուրը՝ Vnews.am