
Կներե՞ս դու ինձ, երբ քո սիրելի
Երիցուկներով թեյը ուշանա,
Կներե՞ս արդյոք, այն մեղավորին,
Ով թողեց, որ իմ օրը սևանա։
Կներե՞ս դու ինձ… Ու երբ այցի գամ
Վերջին ուժերդ գործի կդնե՞ս,
Կբռնե՞ս արդյոք ձեռքս՝ քեզ մեկնած,
Որ մատներս էլ չսառեն երբեք։
Զվարթ, ծիծաղկոտ աչքդ բաց կանե՞ս
Անվեհեր, հպարտ կժպտա՞ս դու ինձ,
Սիրո խոստումդ, ասա՜, կպահե՞ս,
Միմիայն կարոտ չի՞ մնա քեզնից։
Ես գիտեմ, կգա՜ս… Ու երբ գաս մի օր,
Մի փունջ երիցուկ հետդ կբերե՞ս,
Թեյ կպատրաստեմ բոլոր֊բոլորով,
Միայն թե արի՜… Ես սպասում եմ քեզ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0