Ման Էլյան – «Ի՞նչ բան է սերը…»

Ի՞նչ բան է սերը…
Ես զարմանում եմ ի՞նչ բան է սերը,
Քեզ ստիպում է քանդել հյուսերդ ու ամիսներով անխնամ մազերդ` խնամքով սանրել։
Ես զարմանում եմ,ի՞նչ բան է սերը,
Քեզ ստիպում է սխալի համար երբեք չապտակել,
Այլ ամպը փակել ամպով արևի, նրան բարևիր…
Ես զարմանում եմ,ի՞նչ բան է սերը,
Քեզ պարտադրում է ոչ մի քայլ չանել պարտադրվածաբար,
Չխմել ջուրը շատ ագահաբար,
Այլ մի քիչ շատ էլ օտարին թողնել,
Փորձիր ըմբռնել…
Փորձիր հասկանալ,ինչ բան է սերը,
Ինձ թե հարցնես` վեր կհասցնես, տեր կդարձնես աստղերին բոլոր,
Այն ճամփով ոլոր էլ ինձ չտանես,կմնամ մոլոր,կկորչեմ բոլոր օրերիդ միջից,
Սիրիր մի քիչ ինձ…
Ես զարմանում եմ,ի՞նչ բան է սերը,
Ինձ թե հարցնես,կասեմ.
—Կյանք է նոր,
Չէ որ առանց սեր չի ծնվում մանուկ,
Նոր կյանք ծնվում է չնայած նաև սիրո պակասից,
Առանց սիրելու ու հանպատրաստից…
ԵՒ կուզեմ ասել,որ կյանքում երբեք չեմ ծնի նոր կյանք թե չզգամ ճախրանք,
Չեմ ծնի նոր սեր սիրով պակասուրդ,
Չեմ սնի մանուկ առանց քնքշանքի,
Քանզի ծնում են մանկանն առանց սեր,
Բա այդպես արժի՞…
Ես զարմանում եմ,ի՞նչ բան է սերը,
Թեթևացնում է հոքսերիդ բեռը, և շտապելը դառնում է շտապ, իսկ համբուրվելը այնպե՜ս հափշտապ ու հանպատրաստից,
Զուրկ զուր ձևերից,ստից,կասկածից…
Իսկ մերձանալը դառնում է երազ,երբ դու քնած ես առանց վերմակի,
Սերը դարձրած քեզ համար վերմակ…
Երբ ամեն շարժում անկեղծ է շնչում,
Երբ ամեն շշուկ անսուտ է հնչում,
Երբ արցունքներ են աչքերդ թրջում, ուրախությունից երկինք ես թռչում,
Երբ անձրևի տակ կանգնած կիսաթաց,բայց չես էլ մրսում,
ԵՒ չես էլ մրցում,դու միշտ հաղթած ես,թե սիրովցած ես…
Ու սեր ես շնչում…
Ես զարմանում եմ,ի՞նչ բան է սերը,
Երբ կատաղած ես` կյանքից,մարդկանցից անչափ հոգնած ես, և այս ամենին գումարած մեծ սեր,
Հավասարվում է անհավատալին…
Երբ սեր ես ճչում…
Թե քեզ հարցնեն.
—Ի՞նչ բան է սերը։ Երևի կասես.
—Անտեղի բեռ է։
Բայց խոստովանիր,որ մի բուռ սիրով, բեռդ տանելը անչա՜փ թեթև է…
Իսկ ես շա՜՜տ ուզեմ,որ քեզ լավ զգաս` աչքերդ սեր են…
Ուզում եմ խմել շուրթերիդ նստած անսահման սերը,
Այնպե՜ս համեղ է…
Այնպես համեղ են և քո շուրթերը,
Սիրում եմ սերը…
Արի զարմանանք երկուսով մի պահ,ին՜չ բան է սերը…
Արի աղոթենք,որ մեզ չդիպչեն անսեր ձեռքերը,
Որ չհոթոթեն անսեր քթերը,
Որ չհանդիպեն սիրուց բթերը,
Ու թող սեր տածեն և անսերները։

Սիրում եմ սերը, և սիրում եմ քեզ, դու լրիվ սե՜ր ես…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ