Ման Յան – «Սովորականի պես բացվեց առավոտը»

Սովորականի պես բացվեց առավոտը. քաշեցի վարագույրը ու արևը թափանցեց ներս, լվացվեցի, երկու բաժակ էլ սուրճ պատրաստեցի, ինչպես միշտ՝ մեկը դառը։ Բայց այդպես էլ մի բաժակ սուրճը մնաց ու հասկացա, որ առավոտը սովորական չէր, այդ օրը դու չկայիր։ Ես շատ լաց եղա, նորից սուրճ եփեցի, նորից թափեցի ու որքան էլ արևը դուրս էր գալիս, մեկ է ինձ համար արև չկար, ու բնավ չէր տաքացնում։ Մարդիկ գալիս գնում էին, ժամացույցի սլաքը նույն կերպ պտտվում էր, քամին սովորականի պես սուլում էր, բայց մեկ է կյանքը կանգ էր առել, ինձ համար կանգ էր առել։ Ինձ ասացին, որ ես վաղուց կիսատ եմ դարձել, իսկ ավելի ճիշտ՝ առանց քեզ եմ մնացել։ Ես էլի լաց եղա. բայց միշտ արագ մաքրում էի արցունքներս, որովհետև գիտեի, որ ժպիտովս դու էլ ես ապրում։ Լույսը երբեք չէի անջատում, բա որ որոշես գիշերով գալ։ Հետո օդը սկսեց ծանրանալ, ինչ որ մարդիկ բժիշկ կանչեցին, մեկն ասաց թթավծնաքաղցից է, մյուսն ասաց, որ ՔԵԶաքաղց եմ, որ դու չես հերիքում ինձ։ Հիշեցի, որ ես վաղուց առանց քեզ եմ մնացել։ Մի տարի էր անցել, բայց մեկ է անքեզ էի, քիչ փոփոխություն կար. սուրճը մեկ բաժակ էի եփում ու մինչև լույսը չէի անջատում, չէի քնում։ Արդեն սովորել էի, որ չես գալու ու առանց քեզ եմ լինելու, ինչպես երեկ, այդպես էլ այսօր, վաղը ու միշտ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ