Ման Յան – «Արի»

Արի ու տեր կանգնիր կարոտիս, որովհետև այն
Ինչ-որ տեղ,
Ինչ-որ փողոցում,
Անտերության մատնված,
Խեղճ,
Մեն-մենակ,
Կուչ է եկել։
Արի ու փրկիր ինձ, որովհետև ոտքից գլուխ թաթախվել եմ կործանման ճիրաններում, որովհետև
Ինչ-որ տեղ,
Ինչ-որ փողոցում,
Անտերության մատնված,
Խեղճ,
Մեն-մենակ,
Կուչ եմ եկել։
Արի ու հավաքիր փշուր-փշուր եղած սրտիս կտորները, անզգա մարմինս, որովհետև գնալուցդ հետո
Ինչ-որ տեղ,
Ինչ-որ փողոցում,
Խեղճ,
Մեն-մենակ,
Կուչ եմ եկել։
Արի ու տեղը դիր ինձ, հոգիս վերադարձրու, անշնչացած մարմնիս շունչ հաղորդիր, որովհետև քեզնից հետո
Մազերս կարճացել են,
Ես չեմ՝ դու եմ դարձել,
Ի վերջո
Մեն-մենակ,
Կուչ եմ եկել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ