Ման Յան – «Բոլոր լուսաբացները մի նոր բանի սկիզբ են»

Բոլոր լուսաբացները մի նոր բանի սկիզբ են։
Սխալներ ուղղելու …
Սխալվելու ….
Սիրելու …
Առաջ գնալու …
Երջանիկ ապրելու …
Մի նոր, մաքուր ու հանճարեղ սկիզբ։
Չնայած գիշերային պատերազմների, հոգումդ տեղի ունեցող 9 բալանոց երկրաշարժի, լուսաբացը գալիս է։
Գալիս է քեզ կրկին ուժեղ դարձնելու,
գիշերային արցունքներդ ու հոգուդ մասնիկները սենյակիդ անկյուններից հավաքելու ու կարգի բերելու համար։
Կյանքիդ նոր շունչ տալու ու ապրեցնելու համար։
Կյանքդ ուրիշով չիմաստավորելու համար, որովհետև ժամանակ անց, սենյակիդ մի անկյունում կյանքից իմաստազրկվածը դու ես լինելու։ Լուսաբացը պարտադիր կերպով գալիս է, այն սիրուդ նման չէ, ով խոստացավ, որ կգա ու այդպես էլ չեկավ, ում վերադարձը չտեսար (չես տեսնի), բայց սպասեցիր (սպասում ես)։ Գալիս է քեզ հիշեցնելու համար, որ ապրում ես, կաս, դու գոյություն ունես, ու իրականում այդքան էլ փոքրամարմին ու խեղճ չես։
Լուսաբացները մի նոր բանի սկիզբ են. փողոցի ինչ-որ հատվածում թողած սիրուդ, վաղուց կորցրած ժպիտդ գտնելու համար հարմար սկիզբ։

Բոլոր լուսաբացները մի նոր բանի սկիզբ են։ Մի նոր, մաքուր ու հանճարեղ սկիզբ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ