Կորեացիները շատ են սիրում ալկոհոլ և ունեն իրենց ազգային ու ամենահին խմիչքները։ Այդպիսի խմիչք է մակկոլին։Մակկոլին հայտնի է որպես «կորեական բրնձի գինի» անվանումով։ Այն պարտարստվում է բրնձի, գարու, ալյուրի և ջրի խմորումով, ունի կաթնային գույն և քաղցր համ։
Մակկոլին Կորեայում պատրաստել են երեք թագավորությունների ընթացքում (մ. թ. ա I դար – մ. թ 7֊րդ դար)։ Սկզբում խմիչքը համարվել է ցածր խավի խմիչք, իսկ հիմա սիրվում է ամբողջ Կորեայում, վերջերս հատկապես տարածվել է երիտասարդների շրջանում։ Կորեայում կան հատուկ ռեստորաններ որոնք մատուցում են մակկոլի։ Որպեսզի գրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը մակկոլի սկսել են արտադրել նաև բանանի և ելակի համով։
Մակկոլին պատրաստում են բրնձից, գարուց եւ ալյուրից: Բաղադրիչները գոլորշիանում են և չորանում: Այնուհետև դրանք խառնվում են խմորիչի և ջրի հետ և խմորում են սենյակային ջերմաստիճանում: Խմորման գործընթացի  ավարտից հետո խառնուրդը զտվում է և լցվում: Չի պարունակում օտարերկրյա քիմիական նյութեր:
Մակկոլին բավականին օգտակար է առողջության համար.
– օգնում է ազատվել սթրեսից
– պարունակում է շատ սպիտակուցներ և B վիտամին ՝ օգտակար ազդեցություն ունենալով մաշկի վրա
– թարմացնում է
– բարելավում է մարսողությունը
– նորմալացնում է արյան ճնշումը
– կայունացնում է նյութափոխանակության գործընթացները
– օգնում է պայքարել մարմնի ծերացման գործընթացի, սրտի հետ կապված խնդիրների, աթերոսկլերոզի դեմ
– նորմալացնում է փայծաղի գործառույթները
– օգնում է ազատվել ռևմատիզմից և նեվրալգայից:

          Հեղինակ `  Ջուլիետա Սարգսյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ