Մակեդոնացու վերջին 3 ցանկությունները

 

Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնց հրամանատարը պետք է հետևեր, որ ի կատար ածվեն նրա մահից հետո.

  1. Նախ նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները:
  2. Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն, թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր:
  3. Եվ վերջին ցանկությունն այն էր, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի:

Զորահրամանատարը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է.

Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, ու բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ:

Շաղ տուր վաստակած ոսկին ճանապարհին, ու թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է:

Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ