Մագա Մկրտչյան – «Սպասում»

Կյանքի փակ դռների հետևում,
Քո անունն է շշնջում,
Քամու թևին միշտ նստած
Սիրահար եմ մոլորված։

Քնած լինեմ, թե արթուն,
Միշտ դու ես իմ մտքում,
Երազիս մեջ միշտ գալիս,
Ու համբույր ես ինձ տալիս։

Բայց, մի ցավ է ինձ պատել
Դու ինձ, երբեք չես սիրել
Խաբվել եմ քո խոսքերին
Եվ քո կանաչ աչքերին։

Բայց այդ սպասումն, ինձ սպանում,
Կարոտի է վերածվում,
Ու կարոտն էլ ահավոր,
Մի կողմից է զորավոր…

Լռություն է տիրում,
Ու հույսս է մարում,
Բայց ես սպասում եմ, որ կգաս
Իսկ դու չկաս ու չկաս…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ