Մագա Պետրոսյան (Հովհաննի) – «Երջանիկ եմ լուռ»

Ես քեզ հետ չկիսեցի շատ բան….անկողին, սենյակ ու գիշերներ. Չկիսեցի ժպիտներ, նպատակներ ու երազանքներ. Չունեցա համատեղ երեխան, որը կկիսեր մեր սերը. Չկիսեցի սերդ…քեզ հետ շատ բան չկիսեցի, իսկ դու շատ բաներ կիսեցիր նրա հետ… Բայց ես երջանիկ եմ.Որովհետև ուր էլ լինես, որտեղ էլ լինես և ում հետ լինես, ես քեզ հետ շատ կիսելիքներ ունեմ. Երջանիկ եմ որ քեզ հետ կիսում եմ երկինքը կապույտ, արևը ջերմ, աստղերն ու լուսինը. Եվ մի՞թե դա չէ երջանկությունն ապրող իմ սրտում…Երջանիկ եմ լուռ, անտեսանելի այնպես ինչպես օդն այս աշխարհի, որը ևս կիսում եմ քեզ հետ. Երանի ինձ, որ այքան բաներ ունեմ քեզ հետ հավերժ կիսելու. Այսքանից հետո ի՞նչ տարբերություն հեռու ես թե՞ մոտ. Ես քեզ հետ կիսում եմ աշխարհն այս, և ոչինչ ավելի հարկավոր չէ սիրելիս։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ