Մագա Աթոյան – «Նա ծխախոտի հոտն ունի, ծաղիկների ու օծանելիքի հետ խառնված»

Ծխախոտի հոտ՝ օծանելիքի ու ծաղիկների բույրին խառնված: Միանգամից զգում ես, որ մոտ ես Ջիյոնին: Ա՜խ, եթե հարավոր լիներ նկարագրել նրա բույրը:  Առհասարակ Ջիյոնին նկարագրելն է բարդ:

-Յոն, ինչու՞ ես եկել, -այնպես եմ հարցնում,  կարծես ուրախ չեմ, որ եկել է: Ջիյոնից պատասխան պետք էլ չէ սպասել,  նա երբեք չի պատասխանում, չի խոսում ու անգամ չի բարձրաձայնում իրեն տանջող հարցերը:  Տեսնում եմ արյունոտ ձեռքերը: Բռնում եմ ու սկսում ուշադիր զննել:  Յոնն այնքան է մոտենում,  որ մոռանում եմ ինչ է նշանակում շնչել:  Մթության մեջ հազիվ եմ նկատում ինձ նայող աչքերը:  Նրա աչքերը դառը շոկոլադի գույնն ունեն: Հայացնքն այնքան անտարբեր է, ասես ոչինչ չի տեսնում:  Մեր շնչերի արանքում հազիվ թե տարածություն լիներ: Արագ հետ է քաշվում ու նստում բազմոցին,հանում սև վերնաշապիկն ու հենվում: Գլուխը հետ է տանում, աչքերը փակում: Ինձ միայն մնում է մշակել նրա վերքերն ու քանի դեռ աչքերը փակ են հիանալ նրանով: Բամբակը թաթախում եմ սպիրտի մեջ ու մոտեցնում վերքին: Զգում եմ, որ փորձում է ձեռը հետ քաշել ցավից, աչքերն ավելի ուժեղ է փակում,  բայց իրեն այնպես է պահում, ասես միևնույն է,  որ դիպչում եմ նրան: Նայում եմ սպիերին ու մտածում, թե որքան ժամանակ են վերքերը ցավեցրել նրան, մինչև սպիացել են: Իսկ դաջվածքներն ասես հատուկ նրա համար ստեղծված լինեն: Վերջացնելուց հետո ձայն չեմ հանում,ուզում եմ մի քիչ էլ նրան նայել: Փորձում եմ ձեռք տալ նրան,բայց արագ հետ եմ քաշվում. Ուշքի արի:  Ջիյոնը զգում է,որ վերջացրել եմ,բայց տեսնես ինչու՞ աչքերը չի բացում:

-Երևի քնել է:

-Սպասում եմ մի քիչ էլ ինձնով հիանաս, նոր կբացեմ աչքերս: Ու ես քարանում եմ: Ինչքան էլ ուժեղ լինես, միևնույն է Ջիյոնի դեմ դու ոչինչ ես: Բացում է աչքերն ու խմիչքը բաժակի մեջ դատարկում: Տեսնես գիտի՞,  որ բոլոր խմիչքները միայն իր համար եմ գնում, թե մտածում է արբում եմ ամեն գիշեր: Ես քեզանով եմ արբած Ջիյոնա, խմիչքն ինձ չի օգնի: Նստում եմ կողքին, էլի սկսում եմ նայել նրան: Աչքերով շոշափում եմ դիմագծերը, աչքերը,  կներես Ջիյոն,  ձեռքերս անզոր են քեզ դիպչել,  ես այդքան համարձակություն դեռ չունեմ: Վառում է ծխախոտն ու ծուխը ներս քաշում: Եթե մի օր որոշեմ խնդրել,որ չծխես,երևի կսպանես ինձ: Բայց նույնիսկ որոշելու դեպքում միայն մտքումս: Դու այնքան սիրուն ես ծխում, որ մոռանում եմ ծխախոտի բոլոր վնասակար հատկությունները: Այն քեզ ավելի է գեղեցկացնում, ուրեմն այն վտանգավոր չէ ինձ համար:

-Ես էլ եմ ուզում, -ձեռքս մեկնում եմ դեպի ծխախոտի տուփը:

-Չի կարելի:

-Այս ինչ մարդ ես, սովորեցրել ես խենթանալ ծխի համար,  բայց ծխել չես սովորեցնում:

-Ես սովորեցրել եմ ինձ համար էլ խենթանալ, բայց ինձ մոտ լինել չեմ սովորեցնում: Կան բաներ, որոնք ուղղակի չի կարելի:

-Ով է որոշել այդ կարելիներն ու չի կարելիները,  Ջիյոնա: Շրջվում եմ ու լռում: Մթության մեջ նա հազիվ թե նկատի արցունքներս:

-Քեզ երեխայի նման ես պահում, սկզբից էլ գիտեիր, որ սիրահարվել պետք չէ:  Ոչինչ երբեք չի եղել ու չի էլ կարող լինել:

-Ինչու՞ ես ամեն անգամ գալիս: Գալիս ես ու նորից մտքերիս գդալը քո ձեռքը վերցնում: Գոնե խառնելուց այնպես արա, որ չթափվի:  Զգում եմ, որ աստիճանաբար մոտենում է ինձ: Մոոռացա ասել,որ մոտենալուց էլ զգույշ լինի: Մի օր այնքան կմոտենա, որ սիտս կանգ կառնի:

-Դու երազանքներով ապրող աղջիկ ես: Կմշակես վերքերս, հետո ես կհամբուրեմ քեզ ու սեր կխոստովանեմ,կսկսենք ընկերություն անել, իսկ հետո կապրենք երկար ու երջանիկ: Խելքդ գլուխդ հավաքիր: Մենք հեքիաթում չենք, ես արքայազն չեմ: Ես Ջիյոնն եմ, Ջի Յոնը, ու ես թքած ունեմ էդ գրողի տարած սերերի ու ձեռք բռնելու վրա:

-Շարունակիր ցավեցնել:

-Սա վերքերս մշակելու ընթացքում ցավեցրածիդ պատասխանն է:

-Ես այդքան չեմ ցավեցրել:

-Իսկ ի՞նչ գիտես ինչքան էր ցավում: Լռում եմ: Ինչու՞ երբեք չեմ կարողանում հաղթել Ջիյոնին: Նա սիրում է,երբ միշտ ինքն է հաղթում:  Ամեն անգամ նրա գալուց հետո, երազում եմ,որ գիշերի իմ տանը: Քնի բազմոցին,իսկ ես ամբողջ գիշեր հետևեմ նրան:  Բայց նա հազվադեպ է այդ երջանկությունը պարգևում:

-Մնու՞մ ես:

-Գնում եմ: Վերցնում է վերնաշապիկն ու դուրս գալիս: Միգուցե նա անտարբեր չէ, միգուցե ես պետք եմ նրան,բայց նա մնում է նույն Ջիյոնը: Չի փոխվի:  Նա էլի կգա ինձ մոտ, ես կմշակեմ վերքերը, որոնք չգիտեմ էլ թե որտեղից է վաստակում: Կզրուցենք: Էլի կարգելի ծխել ու նայել իրեն:  Իսկ ես դեռ հույս ունեմ, որ նրան կնայեմ այն անտարբեր հայացքով, որով ինքն է ինձ նայում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ