Մագա Ա-յան -«Գեղեցիկ բաժանվե՞նք»

Արի գեղեցիկ բաժանվենք…

-Ես կարծում եմ,որ մենք պիտի գեղեցիկ բաժանվենք:Եվ կարծում եմ այս բաժանումն անխուսափելի է:

-Բաժանվու՞մ ենք:

Բայց արի թեյ խմենք նոր բաժանվենք:

-Թե՞յ:

-Լիմոնո՞վ:

-Քա՞ղցր:

-Շուրթերիդ նմա՞ն:

-Քեզ նմա՞ն:

-Բայց թեյը քաղցր չէիր սիրում չէ՞:

-Չարժի՞ փորձել:

-Ինձ համա՞ր:

-Քեզ համա՞ր:

-Շոկոլա՞դ:

-Համե՞ղ:

-Դառը՞:

-Հայացքիդ նմա՞ն:

-Սիրելուդ նմա՞ն:

-Մի բաժա՞կ էլ:

-Մի քիչ է՞լ:

-Գուցե նվագե՞ս:

-Ես հիմա ոչինչ չեմ հասկանում,բաժանվու՞մ ենք,թե չէ՞:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ