Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Պարույր Սեվակին

  • Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

ԱշխարհԿրթականՀետաքրքիր
Գլխավոր›Աշխարհ›Ի՞նչ է Լյութերականությունը

Ի՞նչ է Լյութերականությունը

Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
01/13/2020
1260
0
Share:

Լյութերականությունը բողոքականության խոշորագույն ուղղությունն է, որ հիմնադրվել է Գերմանիայում Մարտին Լյութերի կողմից XVIդ.:


Մարտին Լյութերի ուսմունքում ձևակերպված են բողոքականության գլխավոր դրույթները, սակայն լյութերականությունը դրանք կյանքի կոչեց նվազ հետևողականությամբ, քան կալվինիզմը: Իրենց հավատքի ուսմունքի հիմնական գրքերի թվին է պատկանում Մելանխթոնի շարադրած «Աուգսբուրգյան դավանանքը», «Աուգսբուրգյան դավանության ջատագովությունները» և Մ. Լյութերի համառոտ հարցուպատասխանը (կատեխիզիսը): Բացի այս լյութերականների գրականության մաս են կազմում «Շմալկալդենյան հոդվածները», լյութերական «Փոքր կատեխիզիսը» և «Մեծ կատեխիզիսը», ինչպես նաև ՝ «Համաձայնության բանաձևը»:


Լյութերականությունը հավատքը հասկանում է որպես մարդու անմիջական կապ Աստծո հետ, որտեղից էլ «հավատքով արդարանալու» ուսմունքը՝ ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու, գործերով արդարանալու, եկեղեցու ու շնորհի վերաբերյալ ուսմունքին: Նրանք որպես հավատքի միակ աղբյուր են ընդունում Սուրբ գիրքը՝ մերժելով Սրբազան ավանդությունը: Մերժում են վանականությունն ու կուսակրոնությունը, քանի որ, ըստ նրանց, ոչ թե աշխարհրից փախչելով, այլ աշխարհում կատարած իր գործունեությամբ մարդը պետք է որոնի փրկության և Աստծուն ծառայելու ուղիները: Ելնելով «երկու թագավորությունների մասին» իրենց ուսմունքից, ընդունում են պետության ինքնուրույնությունը եկեղեցուց, որը կախման մեջ է գտնվում աշխարհիկ իշխանություններից:


Լյութերի մահից հետո լյութերականության վրա մեծ ազդեցություն թողեց XVII-XVIIIդդ. «լյութերական ուղղափառությունը» և պիետիզմը: XIXդ. ֆրանսիական հեղափոխության պարտությունից հետո լյութերական աստվածաբանության մեջ ձևավորվում են պահպանողական և ազատական ուղղություններ՝ ընդդիմանալով Լուսավորությանը:

Լյութերական եկեղեցին հաճախ կոչում են նաև Ավետարանական: Ավետարանական են կոչվում նաև տարբեր բողոքական եկեղեցիների միավորումները, որոնցում գլխավոր դեր է խաղում լյութերականությունը:

Պահպանված է մեսսան (կաթոլիկների պատարագը), խորհուրդներից՝ մկրտությունը և հաղորդությունը, եկեղեցական պսակը, քահանայի ձեռնադրությունը, խոստովանությունը, կոնֆիրմացիան (դրոշմը, որ խորհրդանշում է երիտասարդների եկեղեցական չափահասություունը): Այս ամենը նրանց մոտ լոկ տուրք է ավանդությանը, այլ ոչ թե՝ խորհուրդ: Տաճարի ներսում չկան սրբապատկերներ, բայց կա խաչելությունը, սուրբ սեղանը. քահանաներն ունեն հատուկ հագուստ: Երաժշտական խիստ կանոն չունեն, կան (նաև բոլոր բողոքականների մոտ) ռոք ոճի ստեղծագործություններ (ամենահայտնին՝ «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերան է):

Աշխարհում գոյություն ունի 192 լյութերական եկեղեցի, որոնք ինքնուրույն են գործում, քանի որ չունեն կենտրոնական ղեկավարություն: Նրանցից 59-ը (50 մլն. հետևորդ) ազգային եկեղեցիներն են, որոնք 1947թ. միավորվել են Համաշխարհային Լյութերական Դաշնության (ՀԼԴ) մեջ: ՀԼԴ-ի կենտրոնատեղին գտնվում է Շվեդիայում: Ավետարանական-լյութերական եկեղեցիները ևս մտնում են ՀԼԴ-ի մեջ: Լյութերականների մոտ կեսն ապրում է Գերմանիայում, մոտավորապես 15մլն.՝ Սկանդինավյան երկրներում, մոտ 7մլն.՝ ԱՄՆ-ում: Նրա հետևորդների թիվը հասնում է մոտ 75 միլիոնի (քրիստոնյաների մոտ 10%-ը):

Համաշխարհային Լյութերական դաշինքը(ՀԼԴ)՝  Լյութերական եկեղեցիների միջազգային կազմակերպությունը, ստեղծվել է 1947թ. շվեդական Լունդ քաղաքում: Միավորում է 59 լյութերական եկեղեցի և ունի մոտ 50 միլիոն հետևորդ: Կենտրոնակայանը Ժնևում է: Ժողովներ գումարում է վեց տարին մեկ: Առաջնորդվում է սեփական Սահմանադրությամբ, որի 2-րդ հոդվածի համաձայն Սուրբ գիրքը համարվում է եկեղեցական ուսմունքի և գործունեության միակ աղբյուր և նորմա: Նրա առաքելությունն է լյութերական եկեղեցիների հետևորդների միավորումը, Քրիստոսի «ճշմարիտ» ուսմունքի քարոզչությունը, լյութերական եկեղեցիներին աջակցելը: Թողարկում է «Լյութերական աշխարհ» ամսագիրը:

Համաշխարհային խնդիրների շուրջ նրա տեսակետը հիմնականում համընկնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի դիրքորոշմանը:

Դանիական ժողովրդական եկեղեցի (ԴԺԿ) – Ավետարանական-լյութերական այս եկեղեցին Դանիայի առաջատար և առավել ազդեցիկ կրոնական կազմակերպությունն է, որն ունի պետական կարգավիճակ:

Քրիստոնեությունը Դանիա է թափանցել IXդ. սկզբին, և պաշտոնական կրոն է հայտարարվել 960թ-ին: Ռեֆորմացիան Դանիայում կապված է Քրիստիան III թագավորի անվան հետ, որը լյութերականությունը դարձրեց երկրի պետական կրոնը: ԴԺԿ-ի կարգավիճակն ու գործունեության հիմունքները սահմանվում են երկրի սահմանադրությամբ: Եկեղեցու պաշտոնական գլուխը թագավորն է:

Վարչականորեն նա Եկեղեցու գործերի նախարարության ղեկավարն է: Նրա հետևորդ են հանդիսանում երկրի բնակչության 95%-ը: Հոգևոր սպասավորների պատրաստումն իրականացնում են Կոպենհագենյան և Օրխուսյան համալսարանների աստվածաբանական ֆակուլտետները: Քահանան պետական ծառայող է համարվում և պաշտոնի է նշանակվում կառավարության կողմից՝ համայնքի խորհրդի համաձայնությամբ:

Կոպենհագենի եպիսկոպոսը համարվում է հավասարների մեջ առաջինը: 1947թ. կանանց իրավունք վերապահվեց քահանայագործելու: 50-ականներից բանակում մտցվեց կապելլաների ծառայությունը: Պաշտամունքներին կանոնավորապես մասնակցում են բնակչության 3%-ը, սակայն 70-90%-ը մասնակցում է այնպիսի կրոնական ծեսերի, ինչպիսիք են մկրտությունը, հաղորդությունը, պսակը և հոգեհանգիստը:

Նրա հետևորդների թիվը հասնում է մոտ 75 միլիոնի (քրիստոնյաների մոտ 10%-ը)

 

Նախորդ հոդվածը

Մարզումների ճիշտ կարգը

Հաջորդ հոդվածը

Հայկ Խոջոյան – Նա

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԺամանցՀետաքրքիր

    50 հարց 2019 թվականը գնահատելու համար

    12/30/2019
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԳիտականՀետաքրքիր

    Գիտնականները պարզել են, որ մարդը կարող է հարբել առանց ալկոհոլ օգտագործելու

    09/21/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Ալկոհոլամոլություն և նրա բուժումը

    08/23/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱրվեստԺամանցՀետաքրքիր

    Ֆիլմ դարձած մուլտֆիլմերը | Մաս 1

    06/24/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Apple Music-ում թեստային վեբ-տարբերակ Է հայտնվել

    09/09/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհԳիտականՀետաքրքիր

    Բա չիմացա՞ ք

    06/11/2020
    Հեղինակ՝ Լիանա Հակոբյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Շուշանիկ Իսահակյան – «Թողնելու մասին»

  • ՄտքերՆախագծեր

    Նարէ Կոմիտասի – «Գեթ մեկ քայլ դեպի»

Գիրք

Book Cover: Դիսպերսիա - Արտյոմ Գրիգորյան

Դիսպերսիա - Արտյոմ Գրիգորյան

Լրահոս

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

  • 01/19/2021

    Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone