«Ծրագրավորումից՝ լուսանկարչություն» | Lyovon


Հոդվածը պատմում է մի լուսանկարչի մասին, ով վերջերս մեզ հայտնի դարձավ։ Նրա մասնագիտությունը ծրագրավորումն է, բայց պակաս հետաքրքրված չէ լուսանկարչությամբ։


«Հիմնական մասնագիտությունս ծրագրավորումն է, բայց քանի որ շատ եմ սիրում լուսանկարչությունը՝ ամիսներ առաջ որոշեցի ֆոտոապարատ գնել։ Երկար ժամանակ ծախսեցի նրբությունները սովորելու համար, սիրում եմ ամեն ինչ անել իդեալականին մոտ։ Հետո սկսեցի ոճ փնտրել, որ յուրահատուկ լինի ու մյուսներից տարբերվող, ու քանի որ հիմնականում գիշերներն եմ տանից դուրս գալիս, ընտրությունս կանգնեց Նեոնային ոճի վրա, գիշերային լույսերը շատ են գրավում ինձ։ Իրականում, որ սկսեցի նկարել ու նկարները մշակել, հիմնական ոգեշնչող բանն այն էր, որ այդ ընթացքում կտրվում էի իրականությունից, դա շատ հաճելի էր, ոնց որ իրոք հայտնվեմ այդ ոճի քաղաքում։ Քանի որ մենք ապրում ենք այս քաղաքում ու այն սովորականա դարձել մեր համար, ես փորձում եմ նկարներում ինչքան հնարավոր է Երևանը ներկայացնեմ ոչ սովորական, Եվրոպական կամ Ասիական մեծ քաղաքների նման մի տեղ։ Հուսամ մարդիկ կշարունակեն հավանել գործերս»։


Lyovon -ի վերջին աշխատանքները Կարանտինյան Երևանն է․



Ես Facebook -ում։

Ես Instagram -ում։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ