Ճանաչիր ինձ – Լուսինե Նազլուխանյան

Ողջույն, ես Լուսինեն եմ, 18 տրեկան եմ և ապրում եմ Լոռվա հրաշք բնության գողտրիկ մի անկյունում` Դեբեդում: Նախասիրություններս շատ են, իսկ մասնագիտական առումով գիտելիքներս ուզում եմ խորացնել թարգմանությունների ուղությամբ: Տիրապետում եմ անգլերեն լեզվին և ապագա մասնագիտությունս անգլերեն լեզվի մասնագետն է: Այդ պատճառով էլ նախասիրություններիցս առաջինը հենց թարգմանություններ անելն է: Ազատ ժամանակ նաև սիրում եմ ֆիլմեր դիտել, որոնք հիմնականում անգլերեն են, որոնք օգնում են զարգացնել իմ խոսակցական անգլերենը:
Քանի որ իմ մասին խոսելիս առաջինը սկսեցի խոսել նախասիրություններից կուզենամ նաև մի քանի նախասիրություններ ևս նշել, որը հուսով եմ կօգնի Ձեզ մի փոքր ճանաչել իմ անձը: Նախասիրություններիցս են նաև կամավորություն անելը, որի առաջին փորձերը կատարել եմ “ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում”, որը բախտի բերմամբ հենց մեր գյուղում է: Իմ կարծիքով կամավորություն անելով մենք առաջին հերթին ինքնազարգանում ենք, ունենում ենք անձնային աճ և միանշանակ նոր գիտելիքներ ենք ստանում և ձեռք ենք բերում նոր ու հետաքրքիր գիտելիքներ: Սիրում եմ մասնակցել սեմինարների, քննարկումների և ցանկացած միջոցառման, քանի որ յուրաքանչյուրից ես մի նոր բան եմ սովորում, որն օգնում է իմ անձնային աճի բարելավման գործում:
Բնավորությամբ հարմարվող եմ, շբվող, ընկերասեր: Չեմ սիրում ուշանալ և ինձ հանձնարարված աշխատանքը անում եմ ժամանակին:
Ինքնակրթությամբ զբաղվելը իմ համար առաջնային է և ամեն անգամ նորը սովորելով ես դառնում եմ ավելի ինքմավստահ և այն ուժ է տալիս առաջ շարժվելու և ավելին ուսումնասիրելու:
Նկարել և նկարվել սիրում եմ դեռ մանկուց: Իմ համար հաճելի և հետաքրքիր է բնության մեջ կատարվող ցանկացած փոփոխությանը հետևելը, որի արդյունքում ես անում եծ լուսանկարներ և պահպանում այն իմ բնության լուսանկարների շարքում, իդեպ` հաճելի է տարվա այս ժամանակաշրջանում օրինակ նայել ձմեռային լուսանկարները և ընդհակառակը:
Իմ տարիքակից և կրտսեր ընկերներին կառաջարկեմ սովորել և ուսումնասիրել ամեն ինչ, այն ինչ հնարավոր է քանի որ ինքնակրթությունը մեզնից յուրաքանչյուրի համարա այն ուժեղ կողմն է, որը մեզ տանում է առաջ և հասցնում հաջողությունների:
Շնորհակալ եմ ընթերցանության համար և ասում եմ Ձեզ առայժմ, վստահեցնելով, որ դեռ նոր ու հետաքրքիր նյութերով հանդես կգամ առաջիկայում: Առայժմ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ