Լուսինե Ջառահյան – «Միշտ կլինեմ»


Եթե ողջ աշխարհը գլխի վայր շուռ գա,

Եվ օվկիանոսները չքանան անհետ,

Անջրդի անապատը ծով կդառնա

Իմ լուռ արցունքից, որ կտանես քեզ հետ:

Եթե սարերը հանկարծ չքանան,

Եվ լուսինն այլևս չլուսավորի,

Երբ շողերն արևի էլ քեզ չժպտան,

Ես կգամ քեզ հետ թեկուզ ծայրն անապատի:

Եթե կյանքի բոլոր դռները փակվեն,

Եվ դու հայտնվես խավար փակուղում,

Իմացիր,որ ես էլ քեզ հետ եմ այդտեղ՝

Այդ սին ու դատարկ մթին խավարում:

Եթե չարանաս բոլոր մարդկանց դեմ,

Եվ սիրտդ կարոտի քեզ հասկացողին,

Քեզ օգնելու համար ամեն ինչ կանեմ,

Կգտնեմ՝ անգամ զոհելով իմ հոգին:


Ձեզ նույնպես կարող է դուր գալ