ՄտքերՆախագծեր08/15/2020 Լուսինե Ալեքսանյան – «Սիրո երկունքը» ByԱրմեն Թադևոսյան Share Երկունքի ցավից կուրծքս ճաքել է, Սիրտս նոր սեր է լույս աշխարհ բերում, Եվ սիրո եսը կրկին կարոտն է, Եվ իմ կարոտն էլ քեզնից է սերում։ Երկունքի ցավից հոգիս լալիս է, Եվ իմ աչքերից դու ես գլորվում, Նորածին սերս քո գրկի մեջ չէ, Բայց քո գրկից է նոր կյանք նա առնում։