
Լսում եք քա՛ջեր նահանջե՛լ չկա
Առա՛ջ միշտ առաջ, հե՛տ նայել չկա
Տղերք ,լսու՞մ եք հրաման ունեք,
Ամուր եք կանգնում , Մա՛յր հողի վրա։
Լսու՞մ եք տղերք հրամա՛ն է սա,
Գնում ենք կռվով առա՛ջ, մինչև վերջ
Դուրս եք շպրտում թշնամու զորքին,
Մեր հողից ,ջրից հեռու՛ եք պահում։
Հզո՛ր եք տղերք, ուժներդ` տեղը
Պիտի մենք հաղթենք և հաղթելու ենք,
Հիշե՛ք միշտ տղերք ,մեր հերոս տղերք
Աստված ձեր հետ է ,հոգով աղո՛թեք։
Ձեր հաղթանակով ,ուժով ձեր հզոր
Մեր դեմ կռվողին ծնկի՛ կբերեք,
Հիշու՞մ եք տղերք ,ունեք հրաման
֊Զոհվել չկա՛ տղերք ու չնահանջեք։
Եվ ունեք խնդրանք `<<Չպակասե՜ք , տղերք>>,
Որ հաղթելու եք ազերիների՛ն,
Որ փաղչելու են խայտառա՛կ ձևով։
Մենք ունենք հիմա ,շատ հզո՛ր բանակ,
Մեր հողին պաշտպան անպա՛րտ զինվորներ,
Ո՛ր սահմանում են ,թեժ մարտի դաշտում ,
Ու կյանքի գնով ` կռի՛վ են տալիս։
Լսու՞մ էք տղերք ,հե՛տ եք դառնալու
Հիշե՛ք,որ ունեք տուն ու ընտանիք
Ձեզ համար տղե՛րք ,աղոթող ունեք.
Մա՜յր ունեք սպասող, ձե՛ր ճանապարհին։
Խնդրում ենք տղերք ,դու՛ք չպակասեք
Աստվա՛ծ ձեզ հետ է
Զոհվե՛լ չկա, տղե՛րք…
Վախկոտ ու վարձկան թշնամու արկից,
Չվախենա՛ք տղերք,
Մենք միասի՛ն ենք,
Մեր հերո՛ս տղերք ,
Աստված պահապա՛ն
Աղո՛թքը պաշտպան…