Լուսինե Աբրահամյան – «Աշխարհը լուռ է»

Աշխա՛րհ ,մի ՛ լռիր
Ինչու՞ ես լռում,
Միթե՞ չե՛ս տեսնում, ինչ է կատարվում.
Միթե՞ չես լսում, ինչեր են խոսում
Միթե՞ քո խիղճը` մեռել է վաղուց։
Առանց դադարի ,պատերազմու՛մ են
Եվ կռվի դաշտում` անմեղ զոհվու՛մ են,
Չես լսում աշխա՜րհ, վե՛ր կաց և խոսիր,
Չէ ո՞ր արյուն է թափվում մարտերում։
Անմեղ զոհե՛ր են, նահատակ դառնում,
Դեռ կյանք չտեսած` զոհվում են մարտում։
Հայի արյու՛նն է թափվում մարտերում,
Խաղաղությու՛նն են`անընդմեջ խախտում,
Խաղաղ մարդկանց են թիրախավորում։
Չես լսում աշխարհ ,ձա՛յնը հայերի
Չէ՞ որ արդար է պահանջը Հայի,
Աշխարհ մի՛ լռիր ,խոսի՛ր ,պահանջի՛ր
Եվ պատերազմը դու ՛ դատապարտիր։
Աշխարհը լու՜ռ է խոսել չգիտի
Աշխարհը կու՛յր է ,չի տենում ոչինչ
Աշխարհը խու՛լ է, ոչինչ չի լսում
Եվ համրացել է ,ոչինչ չի ասում։
Հայի տան վրա կրա՛կ են բացում,
Եվ Աստծո՛ տունն են ավերակ դարձնում
Ուզում են Հային ծնկաչոք տենել              Բայց Հային՝ Աստվա՛ծ չի թողնի երբեք։
Հային հավատքն է զորացնում մարտում
Հայն իր խելքով է մարտնչու՛մ ,հաղթու՛մ
Ափսո՜ս ,անմեղ են զոհերը մարտում։
Արթնացի՛ր աշխարհ, խոսի՛ր վերջապես
Հիշի՛ր, լռելով մեծ մեղք ես գործում
Թափված արյունը անմեղ զոհերի`
Քո խղճին երբեք`հանգիստ չի տալու՛։
Եվ Աստծո՛ առաջ ,դու պիտի կանգնես
Դու՛ անգութ աշխարհ խու՛լ,հա՛մր և կու՛յր,
Դաժան պատի՛ժ է քեզ համար գրված,
Կյանքի գրքի մեջ, Աստծո՛ ստեղծած։
Հայի արյունը ունի պատասխան
Աստվա՛ծ է Հային ,տե՛ր և պահապա՛ն
Հաղթե՛լ ենք ,հաղթու՛մ ենք և մենք կհաղթե՛նք
Կխոսի աշխարհը ,թե՛ լուռ կմնա,
Աստված Հայի հետ
Մե՛նք հաղթելու ենք։
Եվ այդ ժամանակ, Հա՛յ ազգի առաջ
Աշխարհը ծնկած, ներու՛մ կխնդրի,
Իր խուլ ու համր լռության համար։
Մի լռի՛ր աշխա՜րհ…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ