
Ինձ պարուրած արևները
Քոնը չեն էլ,
Ինձ բարուրած բազուկները
Քեզնով չեն բուրում,
Չեն սուրում ինձանում քամիներ սիրուն`
Քոնը չեմ էլ։
Ինձ տեղահանած,
Գետինս խլած
Ամպը չես էլ,
Ինձ թևատարած,
Աչքերս փակած
Ճախրեցնող
Ումպը չես էլ,
Ինձ արհամարած,
Քեզ կուռք դարձրած
Հավատը չես էլ,
Իմ մամռակալած,
Քարոտ ցավերի
Բուժահաբը չես էլ,
Կոպերիս շերտի
Թաքստոցում մեխված
Երազը չես էլ,
Ու իմ հեքիաթի
Երկնագույն ծոցում
Սիրուց շիկնողը չես էլ,
Ինձ լռեցնող
Ու շունչս վերցնող
Շրթհարմոնը չես էլ,
Որի նոտաներն
Հավերժ մնացին
Ռունգերիս ափին
Ու քիմքիցս կախ։
Ես քոնը չեմ էլ,
Բայց և իմը չեմ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0