
Մի օր վրձիններս վերջնականապես հրաժարական կտան ու կմեռնեն, ավելի ստույգ կխեխդվեն ներկաջրի մեջ, լոկ այն պատճառով, որ մատներս բանտարկվեցին բռունցքներիս մեջ ու հրաժարվեցին վրձնել քո պատկերը… Ես հիմա գրում եմ մեկի մասին ում այդպես էլ չգտա, չգտա, որովհետև չփնտրեցի… Այլ շտապեցի նկարել նրան հասարակ կաթնաոսկեգույն թղթի վրա իմ դեղնաարևագույն վրձնով. ։։։և չասեք թե չկա նման գույն… Կա! և դա ես եմ հորինել, այն ինչ ես եմ հորինում դա արվեստ է, իսկ արվեստը գուցե ոչ ցամաքի վրա, բայց իմ աշխարհում կա, հավերժ…Եվ այդ ԹՎացյաԼ գաղափարապաշտությունից դուրս վերադառնալով ռեալ իրականություն, կասեմ, որ
Յուրաքանչյուր նկարիչ ունի իր ոգեշնչման աղբյուրը, վերջինս ինձ համար ամենա իդեալական ու կատարելության հասնող դիմագծերով, Աստվածային էակն էր։
Բայց երբ քո ստեղծագործական աշխարհից անհետանում է ԹՎացյաԼ իդեալը, այլևս արվեստանոցիդ դռները ոչ ոքին չեն հյուրընկալում։
Ամեն ոք իր կյանքի նկարիչն է։
Եվ մենք նկարում ենք մեր կյանքը մեր իսկ ձեռքով և մեր ցանկացած կարողությամբ օժտված վրձնով։
ԵՒվ նկարում ենք այնքան, մինչև հոգնում ենք և հենց այդ ժամանակ են սկսում վրձիններն այլևս չնկարել…
Ահա թե ինչու հրաժարական տվեցին վրձիններս։