
Աշուն էր, մի ժամանակաշրջան, երբ տագնապներն ու սթրեսները նահանջում են ու անձրևի ոսկեհատիկների հետ միասին, երգում է նաև քո տան անպետք դաշնամուրը, որն ասես քո մշտական սառչող թեյի հենարանը լիներ, այլ ոչ թե հոգեպարար երաժշտություն արձակող երաժշտական գործիք։
Ես այդ աշուն_աղջիկն էի, ով լցնում էր աշնան արև_օրերդ, նաև փոթորկոտ ու անձրևաբեր ժամերդ…
Չծիծաղես խնդրում եմ, բայց բացի քո աշնան արևը լինելուց, նաև քո անձրևանոցն էի ու այն բաճկոնը, որ գցեցիր սիրածդ աղջկա ուսերին, որ չթրջվի ։ Ես այլ վերջին տերևն էի, որն իսկույն ծառից պոկվեց ու ընկավ, երբ տեսավ քեզ տխրաշունչ ու վրդովմունքից քարացած ։Այո սիրելիս, այն նույն տերևը, որ կյանք ու կռիվ էր տալիս ծառի ամենաբարակ ու գրեթե ծառի ամենաբարակ ու գրեթե մեռած ճյուղին գեթ մեկ վայրկյան ավել կառչելու, այն նույն տերևիկը, որ քեզ տեսնելով չդիմացավ այլևս ու քամու թեթև ձեռքով պոկվեց ու ընկավ այն դեղին ու սև գծավոր վերնաշապիկիդ ուսին.
Ես քո տխրահռչակ դաշնամուրի վրա դրված թեյի բաժակն էի, որ ամեն անգամ պարունակությունը դատարկելուն պես, այդ չքավոր դաշնամուրին մենակ էր մնում, իսկ դու աշնան ցրտից, տաքացած խմում_վերջացնում էիր թեյդ ու շտապում դուրս, նորից ու նորից աշունդ վայելելու, ինձ մենակ թողնելով, բայց ինքդ երբեք մենակ չմնալով։
Ես գիտեմ թանկագինս, աշնան օրերդ լցնող ու հոգուդ անիծված դատարկությունը լցնող կար, ես այլ ավելորդ տերևն էի աշնան, ում միայն չորանում էիր գրքերում….Եվ այդ գրքերը, երբեք, երբեք բաց չէիր անում
… _________________________________…
Այս փոքրիկ պատմությունը գրել եմ օգոստոս ամսին, որն զարմանս ինձ ցուրտ ու մառախլապատ էր, գրել եմ, ոչ այն պատճառով, որ հոգևվիճակիս համահունչ դիպակ է, այլ պարզապես ամռան անձրևի հետ մեկտեղ նաև մուսան էր եկել ինձ հյուր։
Լուսինե Առաքելյան