Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»

Անունդ կարծես ամեն անգամ արտասանելիս աղոթք է սառում շուրթերիս ու սարի գագաթին գտնվող վանքդ անգամ ամենափառավոր տաճարից շքեղ է դառնում։
Ձուլվել եմ սրտիդ ու կարծես զգում եմ , որ ախտավոր ես , որ սիրտդ կարոտի ախտով է լցվել, որ հոգիդ տակնուվրա է եղել,  իսկ ձեռքերս սիրտդ գրկել ու չեն կարողանում քանդված հոգիդ կարգի բերել։
Գլուխդ բռնել ու լու՜ռ խորհում ես ու մտքերիցդ` սիրտդ ավելի արագ է զարկում, առողջ սիրտ ունես, տեսնես ո՜նց է այսքան ցավից հետո զարկում նորածնի սրտի պես…  ի՜մ առողջ սրտով ծերուկ, ի՜մ վիրավոր հոգով զինվոր։
Շինականիդ երգը լսվի այգիներից ու ծառերից՝ խաղաղության դառնահամ կորիզով , բայց քաղցր պտղամսով միրգը հասունանա։
Քամին թող գա , սկսի խաղալ ճեփ-ճերմակ մազերիդ հետ ու չորացնի արցունքդ. գերության մեջ մնացած մորդ կարոտի արցունքը։
Կարոտել ես չէ՞, ես էլ ։
Սարիդ քամին ու աղբյուրիդ սառը ջուրը։
Լեռներիդ հպարտ ու անառիկ կեցվածքը։
Քեզ հետ կյանք առած կարոտն ու ցավը։
Լեռների մեջ թաքնված ու երբեք տեղը հստակ չիմացվող վանքդ։
Աշխարհից հեռու ու քո աշխարհում առանձին ապրող` ինքնամփոփ,  բայց տաղանդավոր կյանքդ։
Ու եթե ինչ որ մեկի խելքին փչի, պատրաստել մի սարք, որը մտքեր
կարդացող լիներ, ապա ես վաղուց կլինեի զսպաշապիկով։ Գիտե՞ս  ինչե՜ր եմ մոգոնել, որ ազատվես կապանքներից, գիտե՞ս ինչքա՜ն եմ պատրաստվել` առանց ցավ կապերդ արձակելուն , որ ձեռքերիդ արյան հետքեր այլևս չլինեն ։
Գիտե՜ս ազատությունը ո՜նց եմ հոգուդ քսելու,  թե ինչպե՜ս եմ քեզ օգնելու,  որ համտեսես «Խաղաղության»  քաղց պտղամիսը …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ